HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյան․«Բակո Սահակյանը պատրաստվում է մնալ նախագահի պաշտոնում, Արցախում սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակին են ուղղված»

ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչպես գիտեք իմ գործը վերաորակավորվեց, ինչը հնարավորություն կտա մեղադրյալներին համաներումով ազատվել: Ակնհայտ է, որ վերաորակավորման որոշումը կատարվել է Բակո Սահակյանի կաբինետում և որ նախաքննական մարմինն ու դատախազությունն իրենց որոշումներում ենթարկվել են նախագահականի ճնշմանը: Այս ամենը գալիս է հաստատելու այն վարկածը, որ ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ: Այն, որ Արցախում գործերի քննությունը հաճախ է ենթարկվում տարատեսակ միջամտությունների, նորություն չէ, բայց առաջներում գոնե փորձում էին գրագետ իրավական ձևակերպումներ գտնել: Գործի հետ այս կարգի կացինավարի վարվելը նոր միտում է արցախյան արդարադատության ոլորտում:
Իմ և մեր կուսակցության նկատմամբ Բակո Սահակյանի թշնամական վերաբերմունքը նորություն չէ: Հանրապետության նախագահը վաղուց է բացահայտ թշնամական մթնոլորտ թելադրում մեր նկատմամբ, ինչն ուղեկցվում է հանրությանը հայտնի և անհայտ բռնություններով, խոչընդոտներով, վարձու, հաճախ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից սոցիալական և էլեկտրոնային կայքերում բացահայտ ատելություն սերմանող գրառումներով:
Բակո Սահակյանը որևէ կերպ չի կարողանում ընդունել իր քաղաքականության նկատմամբ առկա քննադատությունը և այս անհանդուրժողականությունն առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու` Արցախում ավտորիտարիզմի նոր դրսևորումներով և նոր բռնություններով:
Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի: 2017թ.-ից հետո (2017թ. լրանում է նրա` երկու անգամ անընդմեջ Արցախի նախագահի ժամկետը) նա պատրաստվում է մնալ նախագահի պաշտոնում, Արցախում սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակին են ուղղված և հանուն այս ''բարի'' նպատակի գործող նախագահը գնալու է ամեն ինչի:
Գլխավոր մտավախությունը Արցախում առկա հակաժողովրդավարական զարգացումները չեն, այլ այն, որ այդ դեպքում հանրապետության նախագահի լեգիտիմությունը ձգտելու է զրոյի, մեծանալու է արտագաղթը, թուլանալու է պետականությունը, հեշտանալու է նրան Արցախի հարցում պարտվողական որոշումներ թելադրելը»:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
ահա դարձեալ փաստ մը թէ, յաճախ, (ոչ միշտ) սրտի եւ խելքի չափսերը հակադարձօրէն համեմատական են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter