HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայկական հավելված՝ կատակասերների համար

2012 թվականից «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում գործում է «Կատակում են գյումրեցիները» էջը: Տարիների ընթացում էջի հետևորդների թիվը հասել էր 65 հազարի, և ստեղծագործ թիմը որոշեց իր ունեցած եւ նոր անեկդոտները մեկտեղել հավելվածում։ Օրեր առաջ ներկայացվեց համանուն՝ «Կատակում են գյումրեցիները» հավելվածը։

Ի տարբերություն ֆեսյբուք խմբի, հավելվածը հնարավորություն է տալիս ազատորեն տարածել այնտեղ հրապարակված գրառումները: Հավելվածը հասանելի է նաև ինտերնետային կապի բացակայության պայմաններում։ Օգտատերերն այստեղ կգտնեն նաեւ Գյումրու մասին պատմություններ, կունկնդրեն Գյումրուն նվիրված երգեր։

«Կատակում են գյումրեցիները» հավելվածի հեղինակներն են Արսեն Վարդանյանը, Ստեփան Կակոսյանը, Աղասի Գյուրջօղլյանը եւ Տիգրան Միրվելյանը:

Ինչպես «Հետք»-ին հայտնեց Արսեն Վարդանյանը՝ հավելվածը 0 դրամով ստեղծված Start-up ծրագիր է։ Դրա նպատակը երիտասարդներին օրինակ ծառայելն է, որ նույնիսկ առանց գումարի հնարավոր է սկսել Start-up ծրագրեր։

«Հավելվածը ստեղծել ենք խելացի հեռախոսներից օգտվողների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու, անընդհատ ճանապարհներին գտնվող մարդկանց առօրյան թեթեւացնելու, ընտանեկան շրջապատում զվարճանալու համար: Այն անմիջական կապ ունի ներքին տուրիզմի զարգացման հետ․ շատ կարեւոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն նաև Գյումրի քաղաքի առասպելական ու գերբնական ուժի մասին, չեմպիոնների ու հումորի, երիտասարդական մայրաքաղաքի մասին»,-նշում է Վարդանյանը։

Ֆեսյբուք էջի համակարգողներին նաև մտահոգում էր, որ եթե երբևէ սոցիալական ցանցը դադարեցնի իր գործունեությունը, նրանք կկորցնեն իրենց՝ տարիներով կուտակած անեկդոտների բազան։

Հավելվածում տեղ գտած կատակներն ընթերցելու համար պարտադիր է որեւէ մաթեմատիկական գործողություն կատարելը: Այն առաջարկում է համակարգը՝ ավտոմատ ձեւով: Նման գլուխկոտրուկով հեղինակները նպատակադրվել են «մարզել» օգտատերերի ուղեղները, որպեսզի մաթեմատիկական գործողությունների ժամանակ չխաբվեն։

Թիմն իր ուժերով է ստեղծել հավելվածի Android տարբերակը, սակայն, եթե օգտատերերին նման հավելվածի գաղափարը դուր գա, և կարողանան թիմին որոշ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, ապա այն հասանելի կլինի նաև iOS օպերացիոն համակարգի համար։

Հավելվածում այժմ ներկայացված է 1200 կատակ։ 3 օրվա ընթացքում արդեն ունի մոտ 1000 ներբեռնում:

Հավելվածից օգտվելու համար կարող եք այցելել այս հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter