HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը

Հելսինկյան ասոցիացիան հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի գործընկերներ, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության համար այս ծանր և վշտալի օրերին ցուցաբերած աջակցության համար:
Իրավապաշտպան գործունեությունը դյուրին չէ, այն մեզ համար կրկնակի դժվար է լինելու, քանի որ մեզ հետ չէ մեր Միկան: Սակայն, Միկան ստեղծել է թիմ, որը կարող է, և պարտավոր է շարունակել բոլոր ընթացիկ և նոր ծրագրերը: Թիմը հավատարիմ կլինի այն արժեքներին ու սկզբունքներին որոնցով առաջնորդվել է Հելսինկյան ասոցիացիան, որոնք մեր մեջ սերմանել է Միքայել Դանիելյանը:
Հավաստիացնում ենք, որ մեր թիմը առավելագույն ջանքերը կգործադրի' կրկնապատկված եռանդով աշխատելու, կազմակերպության ուրույն դեմքը պահպանելու, առաքելությունն ու ծրագրերը իրականացնելու նպատակով:
Մենք անչափ կարևորում ենք մեր աջակից գործընկերների հետ հետագա համագործակցությունը և պատրաստ ենք շարունակել փոխադարձ վստահության վրա կառուցված մեր հարաբերությունները:
Առաջիկա օրերին Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի կազմակերպության նոր ղեկավարին:
Բոլորիս համար Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ԹԻՄ
29 օգոստոսի 2016 թվական»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter