HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան»-ը Վերնիսաժի շահառուներից ստացած առաջարկները ներկայացրեց քաղաքապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը մի շարք դիմում-բողոքներ է ստացել Վերնիսաժի շահառուներից: Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր նամակով դիմել է քաղաքապետին՝ ներկայացնելով նրանց կողմից արված առաջարկները: Նամակն ուղարկվել է նաւե ԶԼՄ-ին, եւ այն ներկայացնում ենք ստորև.

«Օգոստոսի 27-ին անձամբ շրջել եմ Վերնիսաժում ու «Հրազդան» ստադիոնի տարածքում, հանդիպել այնտեղ ցուցահանդես-վաճառք իրականացնողների և առևտրականների հետ՝ հասկանալու համար, թե ինչ առաջարկներ ունեն իրենք:
«Հրազդան» ստադիոնի տարածքը դեռևս հեռու է բավարար լինելուց:
Մոտ 20 հոգի, ովքեր, իրենց ասելով, Եվրոպայից ստացած նոր հագուստներ էին վաճառում, դուրս են մղվել Վերնիսաժից ու բողոքում են այն բանի դեմ, թե ինչու անարգել կարող են վաճառվել զինվորական հագուստ, կոշիկ, Երևանի տարբեր շուկաներից գնված թուրքական սփռոցներ, ապակեղեն, բիժուտերիա և այլ իրեր, իսկ իրենց ապրանքները՝ ոչ: Գուցե շաբաթ-կիրակի նրանց տրվի՞ այդ հնարավորությունը, որովհետև, որքան ծանոթացա վաճառվող ապրանքների բազմազանությանը, եթե տնօրինությունը չունենա համապատասխան հաստիք, այնտեղ ավագանու ընդունվելիք որոշմանը համապատասխանող ապրանքները հստակ կանոնակարգել պարզապես հնարավոր չի լինելու: Այստեղ ակնհայտորեն որոշ մարդկանց շահեր կան, որոնք բախվում են անտեր մարդկանց շահերին: Ինչևէ, հաշվի առնելով հանրապետությունում գործազրկության շատ բարձր մակարդակը, պետք է շատ զգուշորեն վարվել այս մարդկանց հետ:
Ասեղնագործողների ու գորգերի վաճառականների բողոքը, իմ կարծիքով, շատ տեղին է, նրանք իրենց ապրանքները ցուցադրելու համար ավելի գծային տարածքի կարիք ունեն, յուրաքանչյուրին՝ 3 գծամետր, ստորև շարադրված է նաև այդ առաջարկը:
Ներկայացնում եմ այդ մարդկանց կողմից արված սույն առաջարկները.
1. «Ցուցահանդես-վաճառք» անվանումը փոխել «Վերնիսաժ» անվանումով և տեքստում հանդիպող բոլոր «տարածք» բառերը փոխարինել «Վերնիսաժ»-ով:
2. Տնօրինությանն առաջարկել ունենալ մի արվեստագետ-փորձագետի հաստիք, ում գրավոր եզրակացության հիման վրա կորոշվի, թե վաճառքի դրվող հատկապես ժողովրդական մշակույթը ներկայացնող ապրանքները հեղինակայի՞ն են, թե՞ ներկրված, ինչպես նաև՝ ավագանու որոշմամբ հաստատված ցուցակին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ:
3. Գորգավաճառների ու ասեղնագործողների համար Վերնիսաժի՝ Բյուզանդին հարող ամբողջ եզրի երկարությամբ ստեղծել պայման՝ իրենց ապրանքները ցուցադրելու նպատակով, որին համաձայն են և՛ վաճառողները, և՛ Վերնիսաժի տնօրինությունը:
4. Եթե զինվորի հագուստի վաճառքը թույլատրվել է (չնայած' ավագանու որոշման նախագծում թույլատրվող ապրանքների շարքում «հագուստ»-ը ընդհանրապես ներառված չէ), ապա տրամադրել նաև նոր հագուստեղենի վաճառքի թույլտվություն:
5. Արգելել հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են մեր հնամենի մշակույթը:
6. Արգելել այլ շուկաներից վերավաճառքի նպատակով բերված սպասքեղենի, ալյումինե կաթսաների վաճառքը, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդական արվեստի կամ հնաոճ ապրանքների հետ»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter