HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի կոլեկտիվը դիմել է Լեւոն Մկրտչյանին

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է հղել Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:

Հարգելի պարոն Մկրտչյան

Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1989թ.՝ 1962թ. կառուցված շենքում: 1990 թվականին դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են: Երկհարկանի մասնաշենքը մինչև 1997թ. բնակեցված է եղել փախստականներով. հիմա անմխիթար վիճակում է, հիմնանորոգման խիստ կարիք ունի և չի օգտագործվում: Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման: Այն Աշտարակի խիտ բնակեցված մի շարք թաղամասերի միակ հիմնական դպրոցն է: 2016-2017 ուստարում դպրոցում կա շուրջ 600 աշակերտ, և փաստորեն ուսումնական գործընթացը հնարավոր չէ կազմակերպել:

Խնդիրը առկա է վաղուց. տարիներ շարունակ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն լուծում չի տրվել: Դպրոցը իր սուղ միջոցներով կազմակերպել է ուսումնական գործնթացը: Մասնավորապես 2015-2016 ուստարում դասապրոցեսը կազմակերպելու համար դասասենյակներ են դարձվել դպրոցի կաթսայատունը, գրադարանը, փոքրիկ դահլիճը, շախմատի և ձեռարվեստի սենյակները: Այս ուսումնական տարում ավելացած 60 աշակերտների համար օգտագործվելու է ուսուցչանոցը, որը փաստորեն բավարար չէ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Հարգելի պարոն նախարար, խնդիրը հրատապ է (շահառուների թիվը գերազանցում է երեք հազարը) և պահանջում է անհապաղ լուծում. ակնկալում ենք Ձեր անմիջական միջնորդությունը հարցի համակողմանի ուսումնասիրման և լուծում տալու գործում:

 

Մեկնաբանություններ (1)

Armen
https://www.youtube.com/watch?v=o7QczUcVUPM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter