HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Արշակյան. «Բանաստեղծությունը»

Ոչ ոք այն չտեսավ:
Մնաց ատամների արանքում:
Շրջանցեց թուղթը:
Մաքուր օդի կարիք չուներ:
Դրսում էր, համենայնդեպս:
Խուսանավում էր սերերի ու
Ինքնասպանությունների,
Եկեղեցիների եւ նույնիսկ
Ներշնչանքի միջով:
Յուրաքանչյուրին հպելով
Ունայնության ճանաչելի մատները:
Ինքը...
Ծամծմված չասվածի վերքերով,
Թարմությամբ վերջին խփված մեխի
Եւ մագիլներով ակամա
Ճշմարտության:
Հենց հիմա էլ նա
Ելք է փնտրում...
Ամեն ինչից ու ամեն տեղից՝
Ուր չմտավ...

Լուսանկարը` Մհեր Արշակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter