HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանից ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն է մեկնել 12 մարզիկ

Ֆրանսիայի Մակոն քաղաքում այսօր կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, ովքեր ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն Մայկոնում են: Իսկ ազատ ոճայինները մրցատեղի կմեկնեն վաղը՝ սեպտեմբերի 1-ին, գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ:

Ինչպես տեղեկանում ենք wrestlingua.com կայքից, 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սիմոնյանը որակավորման փուլում կմրցի Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի հետ: 60 կգ քաշայինների որակավորման փուլի վիճակահանության արդյունքում Գեւորգ Խումարյանի մրցակիցն է ուզբեկ Կամարիդդին Զայնիդդինովը:

74 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբշամարտիկ Արման Բաղդասարյանը պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակչից` մրցելով ռումինացի Գեորգի Վլադ Մարեուի հետ:

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter