HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ՀՀ զինանշանը վերջապես ստանդարտ կունենա, իսկ դրոշի ստանդարտները կհստակեցվեն

Մշակույթի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ դրոշի եւ զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմանները:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային կայքէջից, ՀՀ դրոշի ՀՍՏ 50 94 ստանդարտը գործածության մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ից, եւ կառավարությունը գտնում է, որ այն ունի վերամշակման անհրաժեշտություն, իսկ ՀՀ զինանշանի պետական ստանդարտ երբեւէ գոյություն չի ունեցել:

Տպագրությունում, հեռուստա-ռադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, ծառայողների համազգեստների վրա օգտագործվում են տարբեր գունային գամմաներով դրոշներ եւ զինանշաններ, որոնք, ըստ Մշակույթի նախարարության ներկայացրած նախագծի՝ հաճախ լինում են գունաթափված եւ ոչ ներկայանալի:

2011 թվականին Մշակույթի նախարարությունը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել դրոշի եւ զինանշանի ազգային ստանդարտների մշակման վերաբերյալ առաջարկներ: Ստանդարտները մշակվել են վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժեւորման եւ հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի եւ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter