HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայ ըմբիշները հաղթանակով են սկսել. Սիմոնյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման առաջին փուլի գոտեմարտերը րոպեներ առաջ ավարտվել են: 50 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի Զիյադ Զեյնալովի նկատմամբ:

10-0 է ավարտվել Գեւորգ Խումարյանի եւ ուզբեկ Կամարիդդին Զայնիդդինովի գոտեմարտը: Խումարյանը 1/8 եզրափակչում կմրցի ուկրաինացի Անդրեյ Գրուշինի հետ, որը 2014թ. աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Մակոն է մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես կգան հունահռոմեական եւ ազատ ոճերում: Ազատ ոճայինները Ֆրանսիա կմեկնեն վաղը՝ սեպտեմբերի 1-ին, գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter