HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու և Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ֆերմերները ժամանակավորապես դադարեցնում են կարտոֆիլի մասսայական վաճառքը

Վորլդ Վիժն Հայաստանը հայտնում է, որ օգոստոսի 29-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում Լոռու և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերների ժողովի ընթացքում քննարկվել է շուկայում վերջին շրջանում կարտոֆիլի գների կտրուկ անկման խնդիրը, և կայացվել է հետևյալ որոշումը`

«Ներկայումս շուկայում ձևավորված կարտոֆիլի գները ֆերմերներիս համար ոչ նպաստավոր են, ինչը հանգեցնում է ոչ եկամտաբեր արտադրության, որն անպայմանորեն իր բացասական ազդեցությունը կունենա հաջորդ տարվա կարտոֆիլի արտադրության ծավալների վրա:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Լոռվա և Շիրակի մարզերի խոշոր ու միջին կարտոֆիլ արտադրողներս հավաքվել ենք խնդիրը քննարկելու և կարգավորման ուղիներ գտնելու համար: Մենք բոլորս ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել կարտոֆիլի մասսայական վաճառքը՝ շուկան կարգավորելու նպատակով և կոչ ենք անում մեր գործընկեր կարտոֆիլագործներին միանալ մեր նախաձեռնությանը:

Դիմում ենք նաև իշխանություններին՝ վարելու այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը կնպաստի երկրում արտադրված գյուղմթերքների մրցունակությանը շուկայում և կխթանի գյուղի զարգացումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter