ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սերգեյ Սիմոնյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր



Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանն իր առաջին մեդալն է նվաճել: 50 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2-1 հաշվով հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլեթ Տաալայբեկովի նկատմամբ: Երկրորդ բրոնզե մեդալը նվաճել է վրացի Նուգզարի Ցուրցումիան:

Աշխարհի երիտասարդների չեմպիոն է հռչակվել ռուս Վլադիսլավ Մելնիկովը, ով կիսաեզրափակիչում Սերգեյ Սիմոնյանին հաղթել էր 4-2 հաշվով: Նա եզրափակիչ գոտեմարտում հաղթանակ է տարել Ուզբեկստանը ներկայացնող Իլհոմ Բահրամովի նկատմամբ: 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ