HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն քննադատական հոդվածների պարգևատրում

Օգոստոսի 30-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի /ԱԻԿԱ Հայաստան/ հիմնած «Քննադատական Հանդես»-ի հանրային ներկայացումը և քննադատական լավագույն տեքստերի հեղինակների պարգևատրման արարողությունը:

Հոդվածներն ընտրվել են գնահատող հանձնաժողովի կողմից՝ մամուլում զետեղված այն հոդվածների ցանկից, որոնք հրապարակվել են 2015 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

Անկախ փորձագիտական խմբի եզրակացությունների վրա հիմնվելով, մշտադիտարկման արդյունքում առանձնացված 7 հոդվածներից առաջին պարգևը ստացավ Նունե Հախվերդյանը՝ «Վարդապետի լռությունը»՝ խոսելու առիթ» հոդվածի համար, որը տպագրվել է 2016 թվականի հունվարի 14-ին՝ «Հետք» էլեկտրոնային թերթում:

Երկրորդ պարգևը ստացավ Աննա Ժամակոչյանը՝ «Ներկայացում աղմուկի մասին» հոդվածի համար, որը հրապարակվել է 2016 թվականի մարտի 4-ին, «Արտերիա» մշակութային քննադատական կայքում:

Երրորդ պարգևի համար հայտարարվեց հավելյալ մրցույթ՝ Կալենցի թանգարանում բացված «Անտեսված իրականը» խորագրով ցուցահանդեսի շուրջ։

​Ծրագիրն իրականացվում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter