HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղբանտարկյալներին աջակցելու նպատակով ստեղծվել է բարեգործական հիմնադրամ

Քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով ստեղծվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը, որը ցուցաբերելու է իրավաբանական, ֆինանսական և անհրաժեշտ այլ աջակցություն: Հիմնադրամն արդեն պետական գրանցում ունի, նաև հաշվեհամար է բացվել:

Հիմնադրամի շրջանակներում ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահն է Արմենակ Կյուրեղյանը, անդամներն են՝ երգահան Եղիշե Պետրոսյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Նանոր Սեֆիլյանը և Արուսյակ Հայրապետյանը:

Հիմնադրամն արդեն հավաքագրել է քաղբանտարկյալների և քաղհալածյալների անվանական ցուցակը, նրանց քրեական գործերը: Ցուցակում ընդգրկված են 68 քաղբանտարկյալներ, այդ թվում Շանթ Հարությունյանի գործով ձերբակալվածները:

Բարեգործական հիմնադրամն առաջնային է համարում միջազգային ատյաններում, կազմակերպություններում Հայաստանում առկա քաղբանտարկյալների և քաղհալածյալների մասին հավաստի տեղեկատվության հաղորդումը: Հոգաբարձուների խորհուրդը արդեն դիմել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դեսպանատներին:

«Ինչպես հասկացաք՝ շատ լուրջ մոտեցում ունենք այս ամենին: Կուզեի ավելացնել,  որ բացի սոցիալական և իրավաբանական աջակցություններից, նաև նախատեսում ենք բժշկական աջակցություն ապահովվել: Տա Աստված, այդ ֆինանսական հոսքերը մեզ հնարավորություն  տան առավել ընդգրկուն աջակցություն ցուցաբերել: Չպետք է աչքաթող անենք որևէ հալածյալի, տուժածի կամ քաղբանտարկյալի ընտանիքի: Կարծում եմ՝ մեր կողմից դա անբարոյականություն կլինի»,-նշում է հոգեբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը վստահեցնում է, որ ֆոնդը աշխատելու է շատ թափանցիկ, ուշադիր կերպով և հսկողություն է սահմանելու ցանկացած ծախսի և մուտքի վրա: Նաև ստեղծվում է կայք, որտեղ ցանկացած փոխանցում և կատարված ծախս առցանց ներկայացվելու է:

Մեկնաբանություններ (1)

Феликс Мелкумян
Обращаюсь к Вам с предложением о создании Совета Национального Спасения, выдвижением Кандидатов в Новый Парламент Армении, который должен выбрать Премьера и Президента. Все эти люди должны были делами показать свою приверженность Народу и Государству Армянскому, как это проделала группа Сасна Црер, Сефиоян, Пашинян, Мартиросян, Санасарян, активисты Электрик Ереван и т.д. Обвинять Сержа и его Команду Легко и Безрезультатно... Создайте замену от Народа и рядов Оппозиции. Выборщикам нужны конкретные Кандидаты и списки, которым они могут доверять заранее. Основа моей идеи это Объединение народных и оппозиционных активистов, как Альтернатива правящему Режиму, Здесь и Сейчас

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter