HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշախատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, և Հայաստանը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ: Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացմանը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով այդ ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը:

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք հաճույքով են հիշել 2012թ. ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցը, որը, նրանց համոզմամբ, նոր հնարավորություններ բացեց երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար»,- հայտնում է նախագահականը:

Համաձայն հաղորդագրության` Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոն, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում, պատրաստակամություն է հայտնել անել ամեն հնարավորը ակտիվացնելու խորհրդարանականների միջև շփումներն ու նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև այդ ամենը ամուր հիմք դարձնելու երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար:

Կողմերը քննարկել են փոխշահավետ տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հնարավորություններն ու առկա ներուժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter