HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մերժվեց Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին տեղյակ չէ` մերժման հիմքում ինչ հանգամանք է դրվել, քանի որ դեռևս որոշումը չի ստացել:

Դատարանում բողոքը ներկայացրել է Ի.Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ Արմեն Լամբարյանը իր հետ հանդիպման ժամանակ դատական նիստին ներկա գտնվելու ցանկություն չի հայտնել: Ա.Լամբարյանն այս պահին ևս գտնվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Համաձայն փաստաբանի տեղեկատվության` երկու շաբաթից նոր կազմակերպվելու է նրա վիրահատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter