HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի տարածքում (լրացված)

Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ: Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար: Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

Օգոստոսի 31-ին դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին: Նախարարությունը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկտվություն:

լուսանկարը` civilnet.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter