HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ը կրել է 6,5 մլն դոլարի վնաս. փողերի լվացման գործում նոր զարգացումներ կան

Հայաստանի կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը կրել է 6,5 մլն դոլարի վնաս ընկերությունում ստեղծված զարտուղի կապուղու պատճառով: Հիշեցնենք՝ ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ-ին:  

Տուժող ճանաչված «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը նոր հաշվարկ է ներկայացել ընկերության վնասի չափի վերաբերյալ՝ ուսումնասիրելով հեռախոսազանգերը և հայտնաբերված ֆայլեր: Դրա հիման վրա մեղադրողի որոշմամբ գործով լրացուցիչ դատաֆինանսատնտեսական փորձաքննություն է նշանակվել, որով էլ հաստատվել է «ԱրմենՏելի» հաշվարկը:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրվասության դատարանում, «ԱրմենՏել»-ի անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանի մասով, մեղադրողը հրապարակեց թե «ԱրմենՏելի», թե փորձաքննության հաշվարկների եզրակացությունները: Ընկերության հաշվառման համակարգ չմտած զանգերի ծավալն ավելացել է, հետևաբար ավելացել է նաև վնասի չափը: Նախկինում այն գնահատվում էր մոտ 6 մլն դոլար:

Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, այն է՝

  • ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրությունը, զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով,2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով)
  • 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով )
  • 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
  • 253-րդ հոդվածի 1-ին մասով (Համակարգչային սաբոտաժը, Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Այլ կերպ ասած՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: 

Ըստ մեղադրանքի նոր հաշվարկների՝ Աշոտ Պողոսյանի, Ալեքսանդր Զուբովի, Իգոր Կլիմկոյի, Վլադիմիր Սաչկովի և Ալեքսեյ Պիսարևի կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 874 մլն 441 հազար դրամ: Սկզբնական եզրակացությամբ հաշվարկված վնասի չափը 855 մլն 860 հազար դրամ էր, գումարվել է ավելացման ենթակա վնասի չափը 18 մլն 580 հազար դրամի չափով:

Ըստ մեղադրողի ներկայացրած թվերի, «ԱրմենՏել» ՓԲԸ ընկերությանը պատճառվել է 1 մլրդ 782 մլն 967 հազար դրամի վնաս: Սկզբնական եզրակացությամբ հաշվարկված վնասի չափը կազմել էր 1 մլրդ 745 մլն 810 հազար դրամ: Ավելացման ենթակա է 37 մլն 157 հազար դրամ: Նոր ելակետային տվյալներով՝ տուգանքի չափը կկազմի 1 մլրդ 328 մլն դրամ՝ նախկին 1 մլրդ 300 մլն դրամի փոխարեն:

Գումարը բաժանված է երկու մասի՝ վնասի ընդհանուր չափը կազմում է 2 մլրդ 656 մլն 596 հազար դրամ: 

Հաշվի առնելով նոր ի հայտ եկած ապացույցները՝ նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց այն, որպեսզի մեղադրյալն ու նրա պաշտպան Մանվել Գրիգորյանը ծանոթանան նոր նյութերին: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter