Կիրակի, 23 սեպտեմբերի

Ucom-ը բնակարաններ կնվիրի չեմպիոն օլիմպիականներին



Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Ucom-ի հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և փաստացի կերպով՝ արծաթե մեդալակիր, սակայն մեզ համար միանշանակ՝ օլիմպիական չեմպիոն՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում և Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդ Գոռ Մինասյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կստանան խոշոր դրամական պարգևներ:

Հայաստանը լավագույնս ներկայացրած բոլոր մեդալակիրներն ընդմիշտ անվճար կօգտվեն նաև Ucom-ի Triple Play փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից:

«Արդեն պատմական դարձած Ռիո-2016 ամառային օլիմպիական խաղերին մեր մարզիկներն արեցին հնարավորն ու անհնարինը, որպեսզի մենք բոլորս հպարտանալու առիթներ ունենանք։ Այժմ եկել է պահը, որպեսզի մենք հայտնենք մեր երախտագիտությունը Հայաստանի օլիմպիական հավաքականի բոլոր մարզիկներին, և մասնավորապես՝ մեդալակիրներին, ովքեր առավել քան արժանի են դրվատանքի: Հուսով ենք, որ չեմպիոնների բնակարանամուտը կոգեշնչի նրանց ակտիվ գործունեություն ծավալելու ուղղությամբ և կնպաստի տեղի համայնքներում սպորտի զարգացմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ