HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 8,3 %-ով

Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ամփոփ տեղեկատվության` 2016թ. հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 10 649 հանցագործություն։ Այն, ի համեմատ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի, 820-ով կամ 8,3 %-ով ավելի է։ Կատարված հանցագործություների կեսը ոչ մեծ ծանրության են։

Ինչպես 2015թ. հունվար- հուլիսի ամիսներին, այս տարվա նույն ժամանակահատվածում ևս, հանցագործությունների ընդհանուր քանակից 39-ը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։ Գծապատկերում ներկայացրել ենք 2016-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հանցագործություններն ըստ ծանրության։ Դիտարկելով ներկայացված տվյալները՝ եզրակացնում ենք, որ աճել են անձի, սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, իսկ նվազել՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, տնտեսական գործունեության դեմ ուղղված և այլ հանցագործություններ։

Կատարված հանցագործությունների թվաքանակին և հանցատեսակներին կարող եք ծանոթանալ գծապատկերում։ Արձանագրված հանցագործություններում ամենամեծ տեղը զբաղեցնում են սեփականության դեմ ուղղվածները (4 382 դեպք), որից էլ՝ անձնական գույքի հափշտակությունները (4006 դեպք)՝ կողոպուտ, գողություն։

Կատարված հանցագործությունների գրեթե կեսը գրանցվել է մայրաքաղաք Երևանում։ ՀՀ բոլոր մարզերում, բացառությամբ Տավուշի և Կոտայքի, հանցաքանակներն ավելացել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter