HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Երևան համայնքին Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասը նվիրելու վերաբերյալ որոշում՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 1950-ական թվականներից սկսած Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր (Նուբարաշենի աղբավայր): Տարածքն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ: Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծել, կառուցել և շահագործել նոր աղբավայր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի կոշտ թափոնների ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան՝ մեկուսացնել առկա աղբավայրի որոշ տարածքները: Նշվել է, որ նվիրաբերվող հողամասը անտառածածկ չէ, անմշակ տարածք է, և այն այսօրվա գործող քաղաքային աղբավայրի շարունակությունն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter