Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ազատոճայիններն առաջին մրցումային օրը ձախողեցին



Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հինգերորդ օրը խաղարկվող մեդալների համար պայքարում Հայաստանի ազատոճայինների հավաքականը հանդես է եկել բավականին ցածր արդյունքներով:

50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Անտոնյանը, պայքարին միանալով 1/8 եզրափակչից, 7-9 հաշվով զիջեց վրացի Ռոբերտի Դինգաշվիլուն:

60 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Բարսեղյանը, որակավորման փուլում հաղթելով ղազախ Նուրջան Սեյջանին, 1/8 եզրափակչում 0-11 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին:

Տիգրան Մնացականյանը (74 կգ) որակավորման փուլում 15-4 հաշվով զիջեց ադրբեջանցի Մուրադ Սուլեյմանովին, իսկ ծանրքաշային Սարգիս Հովսեփյանը (96 կգ)՝ Թուրքիայի ներկայացուցիչ Ֆեյզուլահ Ակթուրքին:

Վաղը պայքարի դուրս կգան 55, 66, 84 եւ 120 կգ քաշայինները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ