HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում մոր և երեխաների սպանության մեջ կասկածվողը բանտում մահացել է

Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում Քաչոտյանների մոր և երեք երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Նոդար Ա.-ն ինքնասպանություն է գործել: Այսպիսի տեղեկություն տարածել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, որը հաստատել է նաև Վրաստանի պատիժների իրագործման և պրոոբացիայի նախարարությունը: Դեպքը կատարվել է մեկ շաբաթ առաջ Վրաստանի Գլդանի բանտում: Սակայն հայտնի է դարձել միայն այսօր:

Հիշեցնենք՝ 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերգեյի, Արմինեի և Ասյայի դիերը հուլիսի 11-ին հայտնաբերվել էին տանը: Իսկ նրանց հարևան, 24-ամյա Նոդար Ա.-ն ձերբակալվել էր դեպքի օրը՝ հուլիսի 11-ին: Նա մեղադրվում էր Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի երրորդ մասով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն կատարելու հիմքով: Քննության վարկածի համաձայն՝ երիտասարդը ցանկացել էր գողություն կատարել տնից, սակայն  տան բնակիչներն արթնացել էին, և Նոդար Ա.-ն վախից սպանել էր նրանց:

Գյուղացիներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գյուղում շրջանառվում է նաև այն վարկածը, թե Նոդար Ա.-ին առաջիկայում նախատեսված դատական նիստերից առաջ բանտում կտտանքների են ենթարկել, որպեսզի վերջինս խոստովանի մեղքը դատավարության ժամանակ: Նոդար Ա.-ն չի դիմացել և մահացել է:

Նոդար Ա.-ի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter