HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ծանրոցներ գողացող» Թագուհին

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի Թագուհի Աբրամյանին` փոստով առաքված ծանրոցների գողության մեղադրանքով: Հղում անելով ոստիկանությանը` www.dailymail.co.uk-ը փոխանցում է, որ Թագուհի Աբրամյանը շրջագայում էր «Մերսեդեսով» եւ գողանում տների մուտքերի մոտ դրված ծանրոցները:

Լոս Անջելեսի դատախազությունն առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն կալանավորված անձանց հանրային բազայից տեղեկանում ենք, որ 41-ամյա Թագուհի Աբրամյանը (Tagui Abramyan) ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին: Հանցագործության դիմաց առաջարկված գրավի գումարը կազմում է 50 հազար դոլար: Նա ազատ է արձակվել նույն օրը երեկոյան, իսկ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 29-ին:

Ըստ Dailymail-ի` երբ ոստիկաններն այցելել են Թ.Աբրամյանի տուն, գտել են ծանրոցներ` գողացված Լոս Անջելեսի տարբեր բնակավայրերի շուրջ 300 քաղաքացիներից:

Աբրամյանի հանցագործությունը բացահայտվել է, երբ նրա հերթական «զոհերից» Դեյվիդ Փուլիդոյի ծանրոցը այդպես էլ տեղ չի հասել, և նա որոշելէ ստուգել իր տան տարածքը հսկող անվտանգության տեսախցիկների նկարահանումը: Հենց այս տեսանյութում էլ երևում է, որ կինը դուրս է գալիս սպիտակ «Մերսեդեսից», վերցնում տան առաջ դրված ծանրոցը և հետ շտապում դեպի մեքենան:

Ոստիկանությունը, ըստ Dailymail-ի, այժմ փնտրում է նաև «Մերսեդեսի» վարորդին, ով ենթադրաբար կապ ունի Թագուհի Աբրամյանի հետ:

Լոս Անջելեսում ապրող քաղաքացիների հանրային բազաներից տեղեկանում ենք, որ Թագուհի Աբրամյանը (մականունը` Tina Q. Abramyan) գրանցված է և բնակվում Վան Նույսում: Թագուհու համար սա առաջին ձերբակալությունը չէր:

Նախորդ անգամ նա ոստիկանությունում է հայտնվել 2014թ.-ին, ենթադրաբար վճարել նշանակված գրավի գումարը` 10 հազար դոլարը, և ազատ արձակվել հաջորդ օրը:

Մեկնաբանություններ (3)

Սուրեն
Ինչ էլ լավ նյութ եք դրել: Էսպիսի վատ նյութերով կշտացրեք հայությանը: Տպագրեք ու հրապարակեք հայերի վատ արարքները, հանկարծ ամերիկյան մեդիայից ետ չմնաք: Ամոթ է, ազգը այսպես կայլանդակվի, ինչին դուք ծառաում եք
Արմենակ Եղիայեան
Շատ ճիշդ կ'ընէ խմբագրութիւնը՝ նման տեղեկութիւններ տալով: Սա հրաշալի առիթ է, որ ընթերցողները,-- յատկապէս անոնք, որոնք տակաւին պանդխտութեան ցուպը ձեռք չեն առած,-- գիտնան, թէ «արտասահմանում» բարեկեցիկ ապրելը շատ յաճախ որքա՜ն դաժան գին ունի, թէ դրամը դիւրին չի հաւաքուիր թէկուզ Լոս Անջելեսի մէջ, եւ վերջապէս կարելի է իր հայրենիքին մէջ եւս պարկեշտ աշխատանքով պարկեշտ ապրուստ շահիլ:
Բալաբեկ
Հա, մեկ էլ չասեք, որ Հայաստանում բյուջեն թալանվում ա։ Ամոթ ա, ազգը կայլանդակեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter