HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Հետք»-ի հրապարակումից հետո գոշեցի քույրերի կյանքը փոխվել է

«Չորս-հինգ տարի ա ՝ էս վիճակում ենք: Տախտակ-բան ենք դնում, բայց որ անձրև ա գալիս, տուն ա լցվում: Պատալոկից կաթում ա, լագյաններ ենք դնում, որ տունը շատ ջուր չդառնա»,- փետրվար ամսին լրագրող Նարինե Վարդանյանի հետ զրույցում պատմել էր Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Օվսաննա Մաթեւոսյանը։

Նրա դուստրերից Գեղեցիկն էլ պատմել էր իր եւ քրոջ երազանքի մասին․«Մեր երկուսի երազանքն էլ էդ ա, որ տաք լինի տանը, հատակը ծակ չլինի, առաստաղից  էլ ամեն անգամ փետ ու հող չթափվի»,- ասում է Գեղեցիկը:

«Հետք»-ի հրապարակումից հետո կես տարի անց, Մաթեւոսյանների տան կտուրը պսպղում է արեւի տակ․ հին կտուրը փոխարինվել է նորով՝ մետաղականով։

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավարի Գոշի ներկայացուցիչ Գեւորգ Ամիրխանյանը, որ հոկտեմեր-նոյեմբեր ամիսներին, երբ արտագնա աշխատանքի մեկնած գոշեցի արհեստավորները վերադառնան, կփոխվի նաեւ Օվսաննայի տան առաստաղը։ Շինանյութերն արդեն կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter