HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերնաշապիկի գողը գող է, իսկ վարկային միջոցների՞նը

Նարինեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 24-ին գնացել է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահ, մեկ կանացի շապիկի վրայից պոկել ազդանշանային սարքը, հագուստը տեղավորել պայուսակի մեջ, ապա խանութից դուրս գալով` փորձել գաղտնի հափշտակել 6,500 ՀՀ դրամ արժողության կանացի շապիկը, սակայն խանութ-սրահից դուրս գալիս բռնվել է խանութի աշխատակիցների կողմից:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (գողության փորձ): Նարինեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «տորագրություն չհեռանալու մասին»:

Գործը քննելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը:

Իսկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է  Սուրենի  գործը: Նա էլ մեղադրվում է քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Ըստ մեղադրանքի` Սուրենը 2016թ. մայիսի 12-ի գիշերը մուտք է գործել Պողոս Հարությունյանին պատկանող անասնագոմ, գաղտնի հափշտակել երկու գառ: Սուրենի նկատմամբ խափանման միջոցը ևս «ստորագրություն չհեռանալու» մասին է: 

Մեկ այլ իրականություն 

ՀՀ վարչապետի 2011թ. հունիսի 20-ի որոշմամբ ստեղծվել է «էլեկտրոնային հասարակության մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի կառավարման խորհուրդ: Վերջինիս գործունեության հիմնական նպատակը և խնդիրները համաձայնագրի կառավարումն է և ծրագիրը իրականացնող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը: 

Վարկային ծրագրի իրականացման պատասխանատուն «Ձեռնարկությունների ինկուբատոր»    հիմնադրամն  է: 

2014թ. պահպանման ծախսերը կազմել են մոտ 173 միլիոն դրամ, որից 45%-ը կազմել է աշխատավարձը: Բացի նշված գումարից, Հիմնադրամը էկոնոմիկայի նախարարության միջոցով պետական բյուջեից 2014թ. ստացել է ևս 61 մլն դրամ:

Իսկ 2015թ. 10 ամիսների ընթացքում պահպանման ծախսերը կազմել են 136 մլն. դրամ, որից 42%-ը` աշխատավարձ: 2014թ. ծրագրի իրականացման նպատակով աշխատողների միջին թվաքանակը երեսուն է: 

Օրինակ` ֆինանսական գծով տնօրենի տեղակալի տարեկան աշխատավարձը կազմել է 13 մլն 849 հազար դրամ, միջինը` ամսական 1 մլն 154 հազար դրամ, իսկ գործերի կառավարիչը` ամսական 610 հազար դրամ և այլն: 

Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ վարկային միջոցների հաշվին հաշվապահական կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որը իրականացնում է Հիմնադրամի կենտրոնացված հաշվապահության  վարում: 2014թ. ծախսերը կազմել են 15 մլն 300 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն միջոցների հաշվին պահվում է  ֆինանսական գծով փոխտնօրենի հաստիք, տարեկան՝ 13.8 մլն ՀՀ դրամ աշխատավարձով: 

Հիմնադրամը զբաղեցրել է Սլավոնական համալսարանից վարձակալած 1900քմ տարածք, որի վարձակալության համար 2014-2015թթ. վճարվել է 14.1 մլն ՀՀ դրամ գումար: Տարածքի կոմունալ վճարները  կազմում են 28.6 մլն ՀՀ դրամ:

Հիմնադրամը իր զբաղեցրած տարածքի շուրջ 75%-ը տվել է ենթավարձակալության: Ստացած եկամտի վերաբերյալ վերահսկիչ պալատին տեղեկատվություն չի տրամադրվել: ՈՒստի անհրաժեշտություն է առաջացել 2016թ-ին Հիմնադրամի մոտ անցկացնել հանդիպակաց ստուգում:

Գումարի ոչ արդյունավետ օգտագործման համար որևէ պաշտոնյա չի ենթարկվել այն նույն պատասխանատվության, ինչ օրինակ` 32 գառ կամ 6500 դրամ հագուստ  գողացողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter