Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Անտառահատումներ անհայտ պատասխանատուներով



Թռչնի թռիչքի բարձրությունից Դիլիջանի ազգային պարկը սաղարտախիտ անտառ է: Բավական է 10-15 րոպե քայլել պարկի տարածքում, արձանագրելու համար իրավական վիճակը:

Դիլիջան ազգային պարկի՝ Հաղարծին գյուղին հարող տարածքում ընդամենը մի քանի հարյուր քառակուսի մետր մակերեսի վրա կան տասնյակ նոր հատված ծառեր:

Հաղարծնի բնակիչ, Դիլիջան ազգային պարկի նախկին աշխատակից Մարինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Դիլիջան ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ` դրսեւորել է անգործություն՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել:

Մարինե Պետրոսյանը պնդում է, որ ազգային պարկի լավագույն տեսուչներից է եղել, ընդամենը մեկ տարվա ընթացքում 270 անտառահատում է արձանագրել եւ նույնքան ակտեր կազմել: Մարինե Պետրոսյանի եւ նրա եղբոր՝ Վարդանի անասնաֆերման պարկի տարածքում է, անտառ մտնող ճանապարհին: Ըստ Մարինեի՝ փայտ տեղափոխող բեռնատարներն անցնում են ֆերմայի կողքով, իրենք ամեն ինչ տեսնում են, բայց ազգային պարկի տեսուչները հատումները վերագրում են իրենց եւ տուգանում:  

Ըստ քրեական գործի մանրամասների՝ Մարինե Պետրոսյանի պահպանության տակ գտնվող պահաբաժնից, քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3 միլիոն 340 հազար դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր` պետությանը պատճառելով 16 միլիոն 745 հազար դրամի վնաս: Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնական անփութությունը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»), ինչը ենթադրում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Մարինե Պետրոսյանը պատմում է, որ երբ ինքն արդեն անտառապահ չէր, իրեն փոխարինած Մանվել Պետրոսյանը եղբորից՝ Վարդանից գառ է խնդրել ծննդյան խնջույքի համար` փոխարենը խոստանալով փայտ տալ անտառից։ «Վարդանը գառ տվեց, որից հետո անտառապահ Մանվելը մեզ փայտ բերեց։ Դրա համար էլ մեզ տուգանեցին»,- պատմում է Մարինեն։

Ներկայիս անտառապահ Շահեն Քոչարյանն ասում է, որ մեր արձանագրած հատված ծառերի համար քրեական գործ է հարուցվել եւ կպարզվի, թե ով է դրանց հեղինակը։

Դիլիջան ազգային պարկի տնօրինությունը որոշում է կայացրել արգելել անտառից թափուկների հավաքումը։ Գյուղացիները դժգոհում են։ Նրանք ասում են, որ մի քանի օրից անտառ մտնելը կդժվարանա՝ պայմանավորված աշնանային անձրեւներով։ Այժմ միայն ավանակներով են կարողանում փայտ բերել անտառից, իսկ դա բավարար չէ ձմեռվա փայտի պաշարը կուտակելու համար։

Փոխադարձ մեղադրանքների ու փակ անտառի պայմաններում՝ ազգային պարկում տեղի են ունենում հատումներ, որոնք, դատելով դրանց ծավալներից ու ձեւից, անվերահսկելի են։

Դիլիջան ազգային պարկի տնօրինությունը որոշում է կայացրել արգելել անտառից թափուկների հավաքումը։ Գյուղացիները դժգոհում են։

Դիլիջան ազգային պարկի տնօրենը պարզաբանում է, թե ինչու հնարավոր չէ անտառների լիարժեք վերահսկողություն իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ