HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուչակ գյուղում համայնքապետի ընտրություն է

Մարգարիտա Ղազարյան

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում համայնքապետի ընտրությունը սկսված է:  

Գյուղապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովիկ Ամիրյանը, անկուսակցական Արսեն Գալստյանը, Արմեն Գևորգյանը և Արամ Ասատրյանը: Հովիկ Ամիրյանը համայնքապետի պաշտոնում է արդեն չորս տարի, Արամ Ասատրյանը Քուչակի մարզադպրոցի հաշվապահն է:

Հանձնաժողովի նախագահ Վաչագան Ավետիսյանը ընտրությունների սկիզբը դրական է գնահատում: «Ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ ընտրությունները միշտ էլ հանգիստ են անցել: Բոլորն էլ շատ բանիմաց թեկնածուներ են»,- ասաց նախագահը:

Ընտրություններ ընթանում են մեկ տեղամասում՝ գյուղի դպրոցում: Ընտրողները բավականին ակտիվ են, նրանց շարժը ընտրատեղամաս չի դադարում: Քուչակում ընթացող ընտրությունների մասին «Հետքը» օրվա ընթացքում պարբերաբար կտեղեկացնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter