HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհվազում ընտրողները «կողմնորոշվում են» տեղամասի բակում

Լյուդվիգ Դավթյանը Գավառից է, 1993-ին է տեղափոխվել Լեհվազ, ասում է, որ առավոտ շուտ է կատարել իր քաղաքացիական պարտքը, մասնակցել է Մեղրի համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին. «Դե համայնքի ղեկավարի համար արդեն պարզ էր, որ մի հոգի ա, իսկ ավագանու թեկնածուներից էլ միայն մեկին էի ճանաչում, նրան էլ ընտրեցի»,-ասում է նա: Լյուդվիգի համար դեռևս անհասկանալի է, թե խոշորացումից հետո ինչ կլինի, ոնց են մի թղթի համար Մեղրի հասնելու, նշելով, թե չնայած խոստացել են, որ ներկայացուցիչ կլինի, բայց ինքը էդքան էլ չի հավատում, որ իրենց գործը չի դժվարանա:

Լյուդվիգ Դավթյանը

Նախկին Լեհվազ համայնքում ժամը 10:40-ի դրությամբ Մեղրի համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին 456 ընտրողից մասնակցել է 74-ը;

Թեկնածուների վստահված անձինք հիմնականում տեղամասի բակում են` նախկին գյուղապետարանի շենքի մոտ, որտեղ և գտնվում է տեղամասը: Նրանցից ոմանք պարբերաբար ներս ու դուրս են անում: Քանի որ քչերի վկայականներն են տեսանելի, իրականում դժվար է տարբերել` արդյոք նրանք իսկապես վստահված անձ են: Մի քանիսին ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանը ամրակներ է տրամադրում` տեսանելի տեղում վկայականները կախելու համար:

Լեհվազի նախկին համայնքապետ Սասուն Զաքարյանը ևս վստահված անձանց թվում է և նրա խոսքով` առաջին անգամ է տեսնում, որ հատկապես ավագանիների համար մեծ թվով վստահված անձինք կան տեղամասում: Նախկին գյուղապետը, ով սկզբում տեղ էր զբաղեցրել հանձնաժողովի քարտուղարի սեղանի մոտ, ևս ակտիվ ելումուտ է անում:

Քվեարկողներից մեկը, մինչև քվեատուփին մոտենալը, քվեաթերթիկը ցույց է տալիս նրան: Մեկ այլ ընտրող, հանձնաժողովի անդամ Սամվել Մանուկյանի գրանցամատյանում իր և ամուսնու փոխարեն ստորագրելով, փորձում է նաև քվեարկել ամուսնու փոխարեն, սակայն մինչև քվեաթերթիկ վերցնելը հանձնաժողովի մեկ այլ անդամ կանխում է ընտրախախտումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter