HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Գրիգորյանի որդին առանց գրանցվելու վստահված անձի լիազորություններ էր իրականացնում

Էջմիածնի թիվ 1 դպրոցում է տեղակայվել 19/10 ընտրական տեղամասը, որտեղ իր  ակտիվությամբ աչքի էր ընկնում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանը: Նա եղբայրներից մեկի՝ ավագանու թեկնածու Արման Գրիգորյանի վստահված անձն էր: Նրանց ավագ եղբայրը՝ գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանն է:

Արա Գրիգորյանը հեռախոսազանգերով հրահանգ էր տալիս, որպեսզի ընտրողներին բերեն տեղամաս: Նա նույնիսկ զբաղեցրել էր տեղամասի հարևանությամբ դպրոցի դասասենյակներից մեկը:

Թեև նրա պարանոցից կախված էր վստահված անձի վկայականը, սակայն Արա Գրիգորյանը գրանցված չէր որպես թեկնածուի վստահված անձ: Հանձնաժողովի նախագահ Լևոն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք` արդյոք գրանցված է Արա Գրիգորյանը: Նա պնդում էր, որ տեղամասում Արա Գրիգորյան անունով վստահված անձ չկա: Հանձնաժողովի նախագահն անմիջապես բացեց գրանցամատյանը և ցույց տվեց, որ նա գրանցված չէ և չի կարող ընտրատարածքում լինել: Որպես Արման Գրիգորյանի վստահված անձ հանդես էր գալիս նրանց բարեկամը՝ Էջմիածնի նախկին զինկոմ Ռուբիկ Ստեփանյանը: Հենց այդ պահին հերթական հրահանգը տալուց հետո ներս մտավ Արա Գրիգորյանը:

Հանձնաժողովի քարտուղարը անմիջապես գրանցեց նրան: Իսկ Արա Գրիգորյանն արդարացավ, որ երբ ինքը ներս է մտնում, մյուս վստահված անձը դուրս է գալիս, դրա համար չի գրանցվել:

Նշենք, որ թիվ 19/10 ընտրատեղամասում գրանցամատյանում չէին գրանցում նաև օգնության կարիք ունեցողներներին օգնություն ցույց տվող անձանց տվյալները: Մեր հարցից հետո միայն հանձնաժողովի քարտուղարը որոշեց գրանցել նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter