HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքին Բազմաբերդում քվեարկել է ընտրողների ավելի քան 70 տոկոսը

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ անկուսակցականներ Աշոտ Հակոբյանն ու Արծվիկ Սարգսյանը, որոնք ինքնառաջադրվել են, եւ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Նորեյանը, ով այս պաշտոնում է 2012-ից: Ավագանու անդամների 7 տեղի համար պայքարում է 9 թեկնածու:

1051 ընտրողներից ժամը 16:05-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 763-ը: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի (ՀՀԿ) փոխանցմամբ՝ ընտրախախտումներ կամ որեւէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Միայն 2 դեպքում քաղաքացիները քվեարկել են «9-րդ ձեւով»՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով:

Լուսանկարում՝ Աշոտ Հակոբյանը (լուս.՝ Հակոբ Պողոսյան)

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter