HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Մասնակցությունը ակտիվ է, երբ ընտրում են համայնքապետին, պասիվ` երբ միայն ավագանին է ներկայացված

Հայաստանի չորս մարզերում ընթացող համայնքային ընտրություններին ընտրողների մեծ մասնակցություն է գրանցվում այն բնակավայրերում, որտեղ ընտրում են համայնքապետներին: Իսկ այն համայնքներում, որտեղ ընտրում են միայն ավագանու անդամներին, ընտրողները հետաքրքրված չեն այս իրադարձությանը մասնակցելով: 

Այս եզրակացությանը կարելի է հանգել` ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, որոնք ամփոփում են մինչև 17:00-ն համայնքներում ընտրողների մասնակցության ցուցանիշները:

Այսպես, մասնակցության ամենացածր ցուցանիշ գրանցած երեք համայնքներում ընտրում են միայն ավագանու անդամներին, և ոչ համայնքապետերին: Արարատի Վերին Դվին գյուղում, որտեղ ընտրելու իրավունք ունի 1677 անձ, ընտրությանը մասնացել են ընդամենը 61-ը (3.64%): Բավականին ցածր մասնակցություն են ցուցաբերել նաև Արմավիրի Նալբանդյան համայնքի բնակիչները, որտեղ 3278 բնակիչներից ընտրությանը մասնակցել են միայն 137-ը: Նույն մարզի մեկ այլ համայնքում` Այգեկում, ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ամեն 10 բնակիչներից միայն մեկը:

Հակառակ սրան, ամենաշատ մասնակցություն գրանցել է Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքը, որտեղ ընտրողների 83%-ը մասնակցել է ընտրությանը համայնքապետի ընտրությանը: Ընդ որում, այս ցուցանիշը գրանցվել է 17:00-ին, երբ ընտրության ավարտին դեռ 3 ժամ կար: Համայնքապետի ընտրությանը մասնակցել են 248 լեռնարոտցիներից 206-ը: Լեռնարոտում ընտրում են միայն համայնքի ղեկավարին:

Այս առումով բացառություն է Արագածոտնի Ղազարավան համայնքը, որտեղ ավագանու անդամների ընտրությանը մասնակցել են ընտրողների 79%-ը: Արարատի Ուրցալանջ համայնքում, որտեղ ընտրելու է գնացել բնակիչների 76%-ը, ընտրում են և´ համայնքապետին, և´ ավագանու անդամներին:

լուսանկարը` Ամալյա Մարգարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter