Այրումի ընտրատեղամասում կուտակումներ են
Այրում խոշորացված համայնքում, ինչպես այսօր տեղեկացրել ենք, համանյքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Ընտրատարածքի 40/01 ընտրատեղամասում ընտրողների կուտակումները հատկապես մեծացել են կեսօրից հետո: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Գալստյանի ասելով` 40/01 ընտրատեղամասի ընտրողների քանակը հասնում է 1300-ի: Այս պահին տեղամասում ընտրության են ներկայացել 1055 ընտրողներ, բայց տեղամասում դարձյալ ընտրողների մեծ կուտակումներ կան: Ընտրողների հոսքը տեղամաս շարունակվում է:
«Տեսանք, որ երկու քվեախցիկներով չենք կարողանում ապահովել ընտրողների պատշաճ քվեարկությունը և 40 ընտրատարածքից կեսօրին պահանջել ենք երրորդ քվեախցիկը, որը անմիջապես տեղադրել ենք»,-հայտնեց հանձնաժողովի նախագահը: Վերջինիս ասելով` ոչ մի բողոք և խախտում հանձնաժողովը չի արձանագրել:
Մեկնաբանել