HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակ քաղաքում ընտրողներն ակտիվ են եղել

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացվող համայնքում ներառված Ագարակ քաղաքում գտնվող թիվ 38/3 տեղամասում գրանցված 1828 ընտրողներից ժամը 18:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1402 ընտրող: ՀԱԿ կուսակցության կողմից առաջադրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Ադամյանի խոսքով՝ համապետական ընտրությունների ընթացքում ընտրողները նույնքան ակտիվ չեն, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, տարբեր բնակավայրերից առաջադրված ավագանու անդամների թեկնածուների առկայությամբ պայմանավորված, նաեւ վստահված անձինք են ակտիվ: Օրվա ընթացքում տեղամասում գրանցվել է 21 վստահված անձ, որեւէ կազմակերպության կողմից դիտորդներ չեն եղել:

Ընտրողների ակտիվություն է նկատվում նաեւ թիվ 37/4 տեղամասում, որտեղ գրանցված 1757 ընտրողից ժամը 18:30-ին ընտրությանը մասնակցել է 1124-ը: Երկու տեղամասերում էլ, ըստ հանձնաժողովների քարտուղարների, ընտրախախտումներ չեն գրանցվել:

Այս տեղամասում է քվեարկել նաեւ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Մխիթար Զաքարյանը:

Համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, ապա նաեւ ինքնաբացարկ հայտնած Արմեն Սամվելյանը նշում է, որ ՏԻՄ ընտրությունները, մասնավորաապես համայնքի ղեկավարի, կապված են կոնկրետ մարդու` կոնկրետ ծրագրերի հետ եւ այդ առումով ավելի պարտավորեցնող են: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքներն, ըստ նրա, մեծ չափով պայմանավորված են, թե ընտրված իշխանությունը որքանով կկարողանա արդարացնել մարդկանց սպասելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter