HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաքավաձորի 17 տարվա ՀՀԿ-ական գյուղապետը պարտություն է կրել

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքը նոր ղեկավար ունի: Ինքնառաջադրված Հայկ Բաղդասարյանը, ով դաշնակցական է, գյուղապետ է ընտրվել 283 քվեով: Գործող գյուղապետ ՀՀԿ-ական Սերյոժա Մուրադյանը ստացել է 132 ձայն, իսկ ինքնառաջադրված Մհեր Մուրադյանը, ով արդեն նախկին գյուղապետի բարեկամներից է, 168: Այսինքն՝ հանրապետական թեկնածուն պարտվել է իր մրցակիցներին:

Հետաքրքիր է, որ Հայկ Բաղդասարյանն ու նրա ընտանիքը չեն մասնակցել քվեարկությանը: Նույնը եղել է նաեւ նախորդ ընտրություններում, որոնց ժամանակ Բաղդասարյանը Ս. Մուրադյանին պարտվել էր 6 ձայնի տարբերությամբ: Սերյոժա Մուրադյանը գյուղապետ էր 1999-ից՝ 17 տարի:    

Լուսանկարում՝ Հայկ Բաղդասարյանը (լուս.՝ Հակոբ Պողոսյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter