HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունների արդյունքները (թարմացվող)

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 71,9 տոկոսը' 6102 ընտրող: Համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Զաքարյանը: Նրա պգտին քվեարկել է ընտրողների 97.24 տոկոսը, անվավեր է ճանաչվել 136 քվեաթերթիկ, դեմ՝ 173:
___________________________________________________________________________________________

Արմավիրի մարզի Ծիածան գյուղում գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանը պարտվել է անկուսակցական Վաչիկ Գրիգորյանին:

Գործող գյուղապետի օգտին քվեարկել են 275 ընտրողներ, Վաչիկ Գրիգորյանի օգտին` 298-ը: 19 քվեաթերթ եղել է անվավեր:

Ծիածանում գրանցված ընտրողների թիվը եղել է 917: Ընտրությանը մասնակցել են 592-ը (64.5%):


Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում հաղթել է նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Հովիկ Ամիրյանը՝ 430 ձայնով:

Մյուս թեկնածուներից Արամ Ասատրյանը ստացել է 272, Արսեն Գալստյանը՝ 117, իսկ Արմեն Գևորգյանը՝ 234 ձայն: 11 քվեաթերթիկ եղել է անվավեր:Չսահմանված նմուշի ծրարները եղել են 13-ը:

Քուչակում ընտրելու իրավունք ունեն 1599 քաղաքացիներ, որոնցից համայնքային ընտրությանը մասնակցել են 1077-ը (67%):


Արարատի մարզի Ազատավան համայնքում հաղթել է ինքնաառաջադրված Պետիկ Ղազարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, ով նաև «Մարինե և Զարինե» ՍՊԸ-ի տնօրենն է, երկու ընտրատեղամասերում միասին ստացել է 835 քվե:  

Նախկին գյուղապետ, Հանրապետական Սարգիս Խաչատրյանը ստացել է 539 քվե, իսկ անկուսակցական Արուս Հովհաննիսյանը` 65-ը։

Ազատավանում համայնքային ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2527 բնակիչներից 1497-ը (59%):


Արմավիրի մարզի Արաքս համայնքի 19/01ընտրատեղամասում ձայների մեծամասնությունն ստացել է ինքաառաջադրված անկուսակցական թեկնածու Վարդան Գրիգորյանը: Նա ստացել է 389 ձայն:

նախկին գյուղապետ Ավագ Միքայելյանին կողմ են քվեարկել 196 բնակիչներ, Գևորգ Հովհաննիսյանին՝ 139-ը, Մամիկոն Մելոյանին՝ 16-ը, Ռազմիկ Տոնոյան՝ 7-ը: Անվավեր է ճանաչվել 28 թրեթիկ, խոտան՝ 4-ը:

Արաքսի 19/01 տեղամասում գրանցված է եղել 1321 ընտրող, որից ընտրությանը մասնակցել են 772-ը (58%):


Արագածոտնի Ծաղկահովիտ գյուղում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Նորաին Հակոբյանը՝ հավաքելով 364 ձայն:

Համայնքի նախկին ղեկավար, Հանրապետական Երվանդ Խաչատրյանը ստացել է 311 քվե, իսկ անկուսակցական, ազատամարտիկ և «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ 257 քվե: Անվավեր է եղել 13 թերթիկ:

Ծաղկահովիտում գրանցված 1610 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 952 -ը (59%):


Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում կայացած ընտրությունում հաղթանակ է տարել Գորիսի համայնքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ Վաչագան Ադունցը: Վերջինս առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից:

Ադունցի օգտին Վերիշենում քվեարկել են 723 բնակիչները, դեմ՝ 44-ը: Եւս 124 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Գորիսի համայնքապետի ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1581 վերիշենցիներից 891-ը (56%):


Առաջադրված միակ թեկնածուներից հաղթել է Սյունիքի մեկ այլ հանրապետական ևս՝ Տեղ գյուղի համայնքապետի թեկնածու Ներսես Շադունցը:

Նրա օգտին գրանցված քվեաթերթերի թիվը 2708 է: Դեմ են քվեարկել 70-ը: Եւս 108 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Ընտրությանը մասնակցել են Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն, Վաղատուր, Խոզնավար, Տեղ և Խնածախ բնակավայրերի 2988 բնակիչներ, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների (4085) 73%-ը:


Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 20/03 ընտրատեղամասում ձայների մեծամասնությունը ստացավ անկուսակցական Ավետիք Հարությունյանը, ում համար քվեարկել էին 407 քաղաքացիներ:

Նախկին համայնքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանը ստացավ 379 ձայն, իսկ «Հայկական վերածնունդ կուսակցության» անդամ Սամվել Հովհաննիսյանը՝ 22 ձայն:

Ընտրատեղամասում գրանցված 1828 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 843-ը (46%): Անվավեր քվեաթերթիկները եղել են 23-ը:


Արմավիրի Էջմիածին քաղաքի 19/18 ընտրատեղամասում ձայների առավելագույն քանակը եղել է նախկին քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի օգտին: Նրա օգտին հաշվվել է 452 ձայն:

Անկուսակցական Արթուր Թումանյանն ստացել է 117 ձայն, Արթուր Խաչատրյանը՝ 39-ը: Անվավեր է ճանաչվել 46 քվեաթերթիկ:

19/18 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 1843 քաղաքացիներից ընտրության են եկել 654-ը (35%):


Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի 14/1 ընտրատեղամասում հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը՝ 214 ձայնով:

Մյուս թեկնածուն՝ ՀՀԿ-ական Ջիվան Սարգսյանը, ստացել է 146 ձայն: Մեկ ծրար չի գտնվել, 11 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Ընտրատեղամասում գրանցված 527 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 372-ը (70.5%):


Արագածոտնի մարզ Օշական համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է  ներկայիս գյուղապետ անկուսակցական Արամ Ներսիսյանը` 1772 ձայնով:

Մյուս թեկնածուներից Հայկ Հովհաննիսյանը հավաքել է 440 ձայն, Վերա Զաքարյանը՝ 63 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը այս ընտրատեղամասում 4322 է, ընտրությանը մասնակցել է 2393 հոգի (55%), անվավեր քվեաթերթիկների քանակը 118 է:


Նոյեմբերյանի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարը անկուսակցական Կարեն Աբազյանն է, որը ստացել է 1694 քվե:

Գործող ղեկավարը` Վանուշ Ամիրաղյանը, ստացել է 1515 ընտրողի վստահության քվեն: Մյուս հինգ թեկնածուներից Գարիկ Աբազյանը ստացել է 359 քվե, Սերյոժա Ամիրաղյանը` 144, Արթուր Անանյանը` 569, Երվանդ Եգանյանը` 344, Գարիկ Փիրումյանը` 196: Անվավեր քվեաթերթիկների թիվը 115 է:

Նոյեմբերյանում գրանցվել է ընտրողների 61% մասնակցություն: 8088 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4986-ը:


Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 14/1 ընտրատեղամասում ձայների մեծամասնությունը՝ 357 քվե, ստացել է անկուսակցական, «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը։

Երկրորդ հորիզոնականում՝ 271 ձայնով, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանն է: Անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը հավաքել է 215 քվե, անկուսակցական, բայց ԲՀԿ-ի կողմից առաջադրված Արշալույս Մեջլումյանը՝ 66 քվե։

Ընտրատեղամասում 1624 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 961-ը (59%)։


Տավուշի մարզի Կողբ համայնքում իշխանությունների թեկնածուն պարտվել է: Այստեղ ձայների առավելությամբ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, որը նախկինում երկու անգամ ղեկավարել է համայնքը: 

Կողբի նախկին գյուղապետ, հանրապետական Արամայիս Աբովյանը ստացել է 932 քվե, Արսեն Աղաբաբյանը` 1248: Մյուս երկու հանրապետական թեկնածուները` Սուրեն Մարտիրոսյանն ու Գոռ Վանյանը, ստացել են համապատասխանաբար 506 եւ 97 ձայն: Անվավեր քվեաթերթրիկների թիվը 49 է:

Կողբում գրանցվել է ընտրողների 61% մասնակցություն: 4676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2855-ը:


Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում գործող գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ըստ նախնական արդյունքների, 24 ձայնի առավելությամբ հաղթել է իր միակ մրցակից Արտեմ Սարիբեկյանին: 

Երկու հանրապետականների պայքարում Մարտիրոսյանը ստացել է 689, Սարիբեկյանը` 665 քվե: 39 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

Ազատամուտում գրանցվել է 61% մասնակցություն: 2279 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1401-ը:


Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք նախկին համայնքներից ձևավորված Գորայք համայնքում հաղթել է նախկին համայնքապետը՝ անկուսակցական Առուստամ Առուստամյանը: Նա հավաքել է 558 ձայն:

Մյուս թեկնածուն՝ ՀՀԿ ներկայացուցիչ Մանուչար Մկրտչյանը, ստացել է 450 ձայն:

Գորայք համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1383 բնակիչներից 1022-ը (74%) տոկոսը:


Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գործող համայնքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Զարզանդ Բաբայանը վերընտրվեց։

Բաբայանը ստացավ 1799 քվե: Նախկին համայնքապետ Հրաչյա Ավագյանը ստացավ 439 ձայն, անկուսակցական Սուրեն Վարդանյանը՝ 116 ձայն: 58 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 3552 բյուրականցիներից 2470-ը (69.5%):


Արարատի մարզի Մասիս գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնում է ընտրվել անկուսակցական Ենոք Գալստյանը, որը ստացել է 431 ձայն: 

Նրա մրցակիցն էր նախկին գյուղապետ, կրկին անկուսակցական Սողոմոն Մարգարյանը, որն ստացել է 298 ձայն:

Համայնքում գրանցված 1252 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 786-ը (63%):

լուսանկարը՝ Հերմինե Վիրաբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter