HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամփոփում. Արմավիրում ՀՀԿ անդամ որոշ համայնքապետեր չեն ընտրվել

Երեկ Արմավիրի և ևս 4 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Որոշ համայնքներում գործող համայնքապետերը չեն վերընտրվել: Ստորև ներկայացնում ենք Արմավիրի մարզի համայնքապետերի ընտրությունների ամփոփ պատկերը:

Էջմիածին. Այստեղ քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին: Ընտրությանը մասնակցած 16045 ընտրողից 10587-ը քվեարկել է նրա օգտին: Անկուսակցական Արթուր Թումանյանը ստացել է 3651 ձայն, Արթուր Խաչատրյանը՝ 504: Անվավեր է ճանաչվել 1192 քվեաթերթիկ: Էջմիածնում ընտրելու իրավունք ուներ 44,483 անձ:

Մեծամոր. Իր դիրքերը պահել է նաև Մեծամորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռոբերտ Գրիգորյանը: Նրա օգտին քվեարկել է 2080 ընտրող: «Հայկակակն վերածնունդ« կուսակցության անդամ Սամվել Հովհաննիսյանը ստացել է 129 ձայն, իսկ անկուսակցական Ավետիք Հարությունյանը՝ 1868:

Ամասիա. Ինքնառաջադրվել էին երկու թեկնածու՝ Ամասիայի համայնքապետի տեղակալ, ՀՀԿ անդամ Գարիկ Ավդալյանն ու անկուսակցական Սոխակ Հովհաննիսյանը: Ամասիայում ընտրելու իրավունք ուներ 768 մարդ, որից իր քաղաքացիական պարտքը կատարել է 471 քաղաքացի: Ամասիայում 274 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Գարիկ Ավդալյանը: Նրա մրցակցի օգտին քվեարկել է 185 ընտրող:

Արաքս (Արմավիրի տարածք). 1309 ընտրող ունեցող գյուղում ընտրապայքար չկար: Միակ թեկնածուն գործող համայնքապետ ՀՅԴ անդամ Ռուբեն Կարապետյանն էր: Նրա օգտին քվեարկել է 549 ընտրող, դեմ՝ 15:

Արաքս (Էջմիածնի տարածք). Այս համայնքում գործող համայնքապետ Ավագ Միքայելյանը պարտվել է: Ընտրությանը մասնակցում էին 5 թեկնածուներ: Հաղթել է Վարդան Գրիգորյանը: Նրա օգտին քվեարկել է 389 մարդ, Գևորգ Հովհաննիսյանի օգտին՝ 139, Մամիկոն Մելոյանի օգտին՝ 16, Ավագ Միքայելյանի օգտին՝ 196, իսկ համայնքապետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանը ստացել է ընդամենը 7 ձայն:

Արգինա. Այս գյուղում պայքարն ընթանում էր երկու կուսակիցների ՝ ՀՀԿ անդամ գործող համայնքապետ Մուշեղ Գրիգորյանի և ՀՀԿ անդամ Ռոստամ Արոյանի միջև: Գործող համայնքապետը 145 ձայնով պարտվել է շարքային կուսակցին, որի օգտին քվեարկել են 171 քաղաքացիներ: Արգինայում ընտրելու իրավունք ուներ 452 անձ, որից քվեարկությանը մասնակցել է 329-ը:

Արտամետ. Այս համայնքում ևս պայքար չկար: Միակ թեկնածուն համայնքի ղեկավարն էր՝ ՀՀԿ անդամ Անահիտ Դավթյանը: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Համայնքում ընտրելու իրավունք ուներ 171 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 108-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 95 ընտրող, դեմ՝ 12:

Բագարան. Այս համայնքում գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Գևորգ Մարգարյանի հետ ընտրապայքարի մեջ էր մտել գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արշակ Ղազարյանը: Վերջինս ստացել է 148 քվե և պարտվել գործող համայնքապետին, ում օգտին քվեարկել է 232 ընտրող: Սահմանամերձ Բագարանում ընտրելու իրավունք ուներ 521 մարդ, որից ընտրելու իրավունքն իրացրել է 387-ը:

Բաղրամյան (Բաղրամյանի տարածք). Այս համայնքում 2012 թ.-ից համայնքապետի պաշտոնը ստանձնած ՀՀԿ անդամ Կայծակ Մկրտչյանը 193 ձայնով պարտվել է անկուսակցական Արա Սահակյանին: Բաղրամյան գյուղում ընտրելու իրավունք ուներ 774 ընտրող, սակայն քվեարկությանը մասնակցել է նրանցից 446-ը:

Բաղրամյան (Էջմիածնի տարածք). Համայնքապետ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Գոռ Միրզոյանը: Նրա օգտին քվեարկել է 1115 մարդ, դեմ՝ 13:

Բամբակաշատ. Համայնքում ընտրություններն անցել են առանց մրցակցության: Գործող համայնքապետ Արբակ Եղիազարյանի օգտին քվեարկել է 937 ընտրող, դեմ՝ 7:

Երվանդաշատ. Սահմանամերձ այս գյուղում ևս առանց մրցակցի էր մնացել գործող համայնքապետ Հովնան Ավետիսյանը: Նրա օգտին քվեարկել է 343 ընտրող, դեմ՝ 8:

Լենուղի. Այստեղ վերընտրվել է գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Գեղամ Ղազարյանը: Նրա օգտին քվեարկել է 436 քաղաքացի, իսկ միակ մրցակիցը՝ անկուսակցական Գրիգոր Ներսիսյանը ստացել է 285 քվե: Լենուղիում ընտրելու իրավունք ուներ 1286 քաղաքացի, որից քվեարկությանը մասնակցել է 735-ը:

Լեռնագոգ. Վերընտրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Սարգիս Մարգարյանը: Նրա օգտին քվեարկել է 790 մարդ, դեմ՝ 18:

Լուկաշին. Այս համայնքում ևս հաղթանակ է տոնել միակ թեկնածու, գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Կարեն Մկրտչյանը: Նրա օգտին քվեարկել է 1048 ընտրող, դեմ՝ 4:  

Խանջյան. Նույն պատկերն է նաև Խանջյան գյուղում. վերընտրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Ավագյանը: Նրա օգտին քվեարկել է 737 ընտրող, դեմ՝ 4:  

Կողբավան. Այս փոքր գյուղում ընտրելու իրավունք ուներ 113 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Նրանցից 62-ը քվեարկել է միակ թեկնածու, ՀՅԴ անդամ Սերոբ Սերոբյանի օգտին: Դեմ է քվեարկել 3 ընտրող:

Հացիկ. Այս համայնքում ընտրապայքարի մեջ էին մտել գործող համայնքապետ, անկուսակցական Արթուր Եղիազարյանը և ՀՀԿ անդամ Դավիդ Ղարագյոզյանը: 785 ձայնով վերընտրվել է գործող համայնքապետը, ում սատարում էր ՀՀԿ-ն: Մրցակիցը ստացել է 230 ձայն: Հացիկում ընտրությանը մասնակցել է 1040 ընտրող, մինչդեռ ընտրելու իրավունք ուներ 1936-ը:

Հուշակերտ. Այստեղ պայքարում էին ՀՀԿ անդամներ, գործող համայնքապետ Սամվել Մխիթարյանը և վարկային մասնագետ Արման Խաչատրյանը: Վերջինս ստացած 80 ձայնով պարտվել է գործող համայնքապետին, որի օգտին քվեարկել էր 343 ընտրող: Հուշակերտում ընտրելու իրավունք ուներ 770 մարդ, որից ընտրությանը մասնակցել է 434-ը:

Մյասնիկյան. Այս համայնքում անկուսակցական Տիգրան Բաղդասարյանը հաղթել է գործող համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանին, ով ՀՀԿ անդամ է: Տիգրան Բաղդասարյանը ստացել է 887 ձայն, իսկ Անդրանիկ Պետրոսյանը՝ 863: Ընտրելու իրավունք ունեցող 3154 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1826-ը:

Շենավան. Այստեղ ընտրություններն անցել են առանց մրցակցության: 503 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ վերընտրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մկրտչյանը:

Շենիկ. Պատկերը նույնն է նաև այս համայնքում: Վերընտրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Կորյուն Մինասյանը: Վերջինս նախկին պատգամավոր, այժմ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի եղբայրն է:

Կորյուն Մինասյանի օգտին քվեարկել է 435 ընտրող: Ոչ մի ընտրող դեմ չի քվեարկել: Այստեղ նաև անվավեր քվեաթերթիկ չի գրանցվել:

Սարդարապատ. 4453 ընտրող ունեցող համայնքում 2530 մարդ իր ձայնը տվել է միակ թեկնածու, գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Բաբկեն Վարդանյանին: Դեմ է քվեարկել 15 ընտրող:

Վանանդ. Այստեղ նույնպես վերընտրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Ջիվան Մանուկյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 324 մարդ, դեմ՝ 14:

Տալվորիկ. Վերընտրվել է գործող համայնքապետ, միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Կիրակոս Սաղաթելյանը: Ընտրությանը մասնակցած 107 ընտրողից նրա օգտին քվեարկել է 101 մարդ, դեմ՝ 3:

Քարակերտ. 1 303 կողմ և 21 դեմ ձայներով համայնքապետ է վերընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Մհեր Հարթենյանը:

Այգեշատ (Էջմիածնի տարածք). Հաղթել է միակ թեկնածու, գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Ռոբերտ Հովսեփյանը: Ընտրությանը մասնակցած 680 ընտրողներից 659-ը կողմ է քվեարկել Հովսեփյանին, իսկ 12-ը՝ դեմ:

Այգեշատ (Արմավիրի տարածք). Այստեղ պատկերը կրկնվում է: Համայնքապետ է վերընտրվել ՀՅԴ անդամ Արամայիս Մխիթարյանը: Նրա օգտին քվեարկել է 560 ընտրող, դեմ՝ 2:

Արևաշատ. Այս համայնքում իր դիրքերը պահել է 1996 թվականից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Սուսաննա Գևորգյանը: Նրա օգտին քվեարյկել է 363 ընտրող, անկուսակցական Լևոն Ավետիսյանը ստացել է 331 ձայն, իսկ Կարեն Ստեփանյանը՝ 70: 1340 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 798-ը:

Հայկաշեն. Համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Վարշամ Հովհաննիսյանը: Նրա օգտին քվեարկել է 476 մարդ, իսկ մրցակից, համայնքապետարանի քարտուղարուհի Լիա Հարությունյանը ստացել է 32 ձայն:

Մերձավան. Համայնքապետ է վերընտրվել Լևոն Գրիգորյանը: Նրա օգտին քվեարկել է 1160 մարդ, իսկ մրցակից Գագիկ Ախտոյանը հավաքել է 515 ձայն:

Մուսալեռ. ՀՀԿ անդամ Էդգար Հովհաննիսյանը վերընտրվել է համայնքապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 866 մարդ, իսկ մրցակիցը՝ Մուսալեռի թանգարանի բանվոր Աբրահամ Ֆարֆարյանը ստացել է 346 ձայն:

Նորակերտ. 1040 կողմ և 19 դեմ ձայներով համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Շահեն Կարապետյանը: Նա եղել է միակ թեկնածուն:

Ոսկեհատ, 841 կողմ, 27 դեմ ձայներով համայնքապետ է վերընտրվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ գործող համայնքապետ, անկուսակցական Գևորգ Ներսիսյանը: Նա եղել է միակ թեկնածուն:

Պտղունք. Այստեղ վերընտրվել է գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Կարապետ Արթենյանը. Նրա օգտին քվեարկել է 669 ընտրող, դեմ՝ 2:

Ակնալիճ. 1045 կողմ, 22 դեմ ձայներով համայնքապետ է վերընտրվել միակ թեկնածու ՀՀԿ անդամ Գևորգ Միսակյանը:

Ակնաշեն. 612 ձայնով համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Միսակ Միսակյանը. նրա մրցակից, անկուսակցական Սպարտակ Ավագյանը ստացել է 120 ձայն:

Ամբերդ. Գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Մանվել Բաբայանը 550 ձայնով վերընտրվել է: Նրա մրցակից անկուսակցական Ռուբիկ Տիգրանյանը ստացել է 64 ձայն:

Ապագա. 671 կողմ, 2 դեմ ձայներով համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Արտաշ Բարսեղյանը: Նա միակ թեկնածուն էր:

Արազափ. Սահմանամերձ գյուղում վերընտրվել է միակ թեկնածու Մանվել Հարությունյանը: Նրա օգտին քվեարկել է 663 ընտրող, դեմ՝ 0:

Արգավանդ. Համայնքի ղեկավար Արշակ Աղաջանյանը 4 ձայնի տարբերությամբ պարտվել է մարզպետարանի աշխատակից Արշավիր Աղաջանյանին: Իսկ նրանց մրցակից, ՀՀԿ անդամ Արմեն Ավագյանը ստացել է 198 ձայն:

Արևիկ. 917 ձայնով համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Գառնիկ Ծատուրյանը: Նրա մրցակից, ջրբաշխ Գևորգ Մկրտչյանը ստացել է 324 ձայն:

Արմավիր (գյուղ). Այնստեղ նույնպես վերընտրվել է ՀՀԿ-ական համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը: Վերջինիս օգտին քվեարկել է 895 մարդ, իսկ մրցակից Ամասիայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հովհաննես Միքայելյանը ստացել է 201 ձայն:

Արտաշար. ՀՅԴ անդամ, գործող համայնքապետ Մանվել Օհանյանը վերընտրվել է: Նրա օգտին քվեարկել է 429 ընտրող, դեմ՝ 11: Նա միակ թեկնածուն էր:

Արտիմետ. 469 ձայնով համայնքապետ է ընտրվել անկուսակցական Վարդան Միրզախանյանը: Նրա ազգական Գագիկ Միրզախանյանը ստացել է 418 քվե:

Դողս. Գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Մեսրոպ Ադամյանը ստացած 178 ձայնով պարտվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Գրիշա Հարությունյանին: Նրա օգտին քվեարկել է 454 ընտրող:

Եղեգնուտ. 661 կողմ, 7 դեմ ձայներով համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Ռազմիկ Մարգարյանը: Նա միակ թեկնածուն էր:

Երասխահուն. Իր դիրքերը պահպանել է գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Արմեն Ավետիսյանը: Նրա մրցակից անկուսակցական Թոռնիկ Թումանյանը ստացել է 269 ձայն:

Զարթոնք. Վերընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Պարույր Սարգսյանը. նրա օգտին քվեարկել է 432 ընտրող, դեմ՝ 1:

Լուսագյուղ. ՀՀԿ անդամ գործող համայնքապետ Սարիբեկ Կարապետյանը 284 ձայնով վերընտրվել է: Նրա մրցակից Նոյեմ Գրիգորյանը, ով նախկին համայնքապետի մայրն է, ստացել է 150 ձայն:

Խորոնք. 689 ձայնով վերընտրվել է ՀՀԿ անդամ Սարգիս Նահապետյանը: Նրա մրցակից անկուսակցական Արայիկ Աբասյանը ստացել  է 633 ձայն:

Ծիածան. ՀՀԿ անդամ, գործող համայնքապետ Խաչիկ Գևորգյանը 275 ձայնով պարտվել է անկուսակցական Վաչիկ Գրիգորյանին: Վերջինիս օգտին քվեարկել է 298 ընտրող:

Հայթաղ. Վերընտրվել է գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը: Նրա օգտին քվեարկել է 554 մարդ, իսկ մրցակից Ֆերիկի նախկին համայնքապետ Նորիկ Հայրապետյանի օգտին՝ 429: Երկու թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են:

Մայիսյան. 566 կողմ, 69 դեմ ձայներով վերընտրվել է ՀՀԿ անդամ Եսայի Մովսիսյանը:

Մրգաստան. Վերընտրվել է ՀՀԿ անդամ Ռաֆիկ Խաչատրյանը. նրա օգտին քվեարկել է 501 ընտրող, դեմ՝ 1:

Ջանֆիդա. 1108 ձայնով համայնքապետ է ընտրվել անկուսակցական Կամսար Ղորղանյանը: Մրցակից Ղուկաս Սրեյանը ստացել է 485 ձայն:

Ջրառատ. Իր դիրքերը պաել է գործող համայնքապետ Սամվել Գալստյանը, ով ՀՀ ոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է: Նրա օգտին քվեարկել է 647 ընտրող: Մրցակիցներից «Լուսավոր Հայաստան« կուսակցության անդամ Արմանն Ղուկասյանը ստացել է 82 ձայն, անկուսակցականներ Տիգրան Խաչատրյանը և Հակոբ Մելքոնյանը՝ համապատասխանաբար՝ 120 և 394 ձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter