HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարկ ենք վերցրել, որ երեխաների համար կաթ առնենք»

Անի Գևորգյան

Զովունի գյուղում ապրող ամուսիններ՝ 23-ամյա Ծովինար Հայրապետյանը եւ 30-ամյա Զոհրաբ Սիմոնյանը երկվորյակ տղաների ծնողներ են։ Ծանր ֆիզիկական աշխատանքի հետեւանքով ամուսինների մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառով նրանք դժվարանում են աշխատել, ինչի հետեւանքով էլ հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում։

Ստեղծված իրավիճակում ամուսինները հույս ունեին նպաստ ստանալ՝ այդ կերպ գոնե հոգալով երեխաների ամենօրյա սնունդի հարցը, սակայն մինչ օրս պետությունից որեւէ օգնություն չեն ստացել։ «Կինս Եղվարդից է, այնտեղ գնացինք, ասացին, որ մեզ նպաստ չի հասնում, հետո էլի դիմեցինք, հիմա մեզնից փաստաթղթեր են ուզել։ Եթե բոլոր թղթերը տանենք, ամսական 12 հազար դրամ կստանանք»,- պատմում է Զոհրաբ Սիմոնյանը։

01- Ծովինար Հայրապետյան. «Մինչեւ ամուսնանալս վարսավիրական գործ էի սովորում, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ուսումս կիսատ մնաց»։

01- «Երբ ես ծննդատնից տուն եկա, երեխաներին քնացրեցի ու միանգամից գնացի ուրիշների տները հավաքելու, աշխատելու։ Հետո երեխաները սկսեցին մեծանալ, ավելի քիչ քնել ու հիմա չեմ կարողանում նրանց թողնել»։ 

01- Զոհրաբ Սիմոնյան. «Մեջքի խնդիր ունեմ։ Գումար աշխատելու համար ծանր ֆիզիկական աշխատանք անելու հետեւանք է։ Երբ նորմալ եմ ինձ զգում,  բանվորություն եմ անում, բայց դրանից հետո էլի վատանում եմ»։  

01- «Երեկ գիշերը երեխայի ոտքից կարիճ եմ հանել»։

01- Տանը, որում ապրում է ընտանիքը, չկա գազ, հոսանք, ջուր։

01- Ծովինար Հայրապետյան․«Այս տան համար վարձ չենք տալիս, դրա տեղը այստեղ ու անասնագոմում պահակություն ենք անում»։

01- «Երեխաներին դուրս եմ հանում ու այստեղ եմ լողացնում»։

01- «Ես սրտի խնդիր ունեմ, դեղեր եմ ընդունում, բայց հիմա դրա գումարն էլ չունենք»։

01- «150 հազար դրամ վարկ ենք վերցրել, որ երեխաների համար կաթ առնենք։ Հիմա այդ 150 հազարի վրա եւս 300 հազար ավելացել է, որովհետեւ մենք մի կոպեկ չենք վճարել։ Հիմա բանկին ահռելի գումար ենք պարտք ու չկա որեւէ տարբերակ, որով այդ պարտքը կարողանանք մարել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter