HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական շուկան՝ թվերով. գինի

Գինու արտադրությունը հայաստանյան տնտեսության այն ոլորտներից, որում ստվերի առկայությունը բավականին տեսանելի է։ Գործարանում արտադրվող գինիներին զուգահեռ որոշակի քանակությամբ արտադրվում են նաև տնական գինիներ։ Որոշ դեպքերում դրանք նաև վաճառվում են։

Մեզ հայտնի վիճակագրությունը արձանագրում է գործարանային արտադրանքի ծավալները, իսկ թե տարեկան որքան գինի է արտադրվում գյուղացիների ձեռքերով, հայտնի չէ։

Այսպիսով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում գործարանային պայմաններում ատադրվել է մոտ 3.314 մլն լիտր գինի։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ծավալներն աճել են 10%-ով։

Վերջին 5 տարում (տարեկան տվյալներով) գինու արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013-ին, ամենացածրը՝ 2012-ին։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Նորից վերջին 5 տարվա կտրվածքով Հայաստանից տարեկան արտահանվել է 0.7-2.1 մլն լիտր գինի։ Հայկական գինու խոշորագույն գնորդը Ռուսաստանն է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014-ին։ Մինչ դա, արտահանման ծավալները տարեցտարի աճել են։ Իսկ 2015-ի անկումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացմամբ, հետևաբար և՝ հայկական գինու սպառման կրճատմամբ։

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների

Այս տարվա առաջին կիսամյակում էլ Հայաստանից արտահանվել է մոտ 0.78 մլն լիտր գինի՝ 2.5 մլն դոլար մաքսային արժեքով։ Արտահանման ֆիզիկական ծավալները 2015-ի նույն ընթացքի համեմատ ավելացել են մոտ 25%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter