HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելի է «պասիվացել»

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 2.4%-ով աճել է։ Աճին գլխավորապես նպաստել են  արդյունաբերությունն ու բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտը։ Աճ է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն այն ավելի փոքր է, քան նշված երկու ոլորտների դեպքում է։

Իսկ շինարարության և առևտրաշրջանառության (խոսքը երկրի ներսում կատարվող՝ ներքին առևտրաշրջանառության մասին է) ոլորտներում անկումը շարունակվում է։ Այս մասին են վկայում ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ներկայացրած ցուցանիշները։

Մասնավորապես, արդյունաբերության աճը 7% է։ Արդյունաբերական արտադրանքի  ամբողջ ծավալն այս տարվա առաջին 8  ամսում ընթացիկ գներով կազմել է 898.7 մլրդ դրամ։

Գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 4.1%:  Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 509.9 մլրդ դրամ։

Աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում՝ 8%: Ծառայությունների ծավալը (առամց առևտրի)՝ 802.1 մլրդ դրամ է։

Իսկ առևտրաշրջանառությունը, որի ծավալը կազմել է 1 տրլն 365.7 մլրդ դրամ, գրանցել է 0.4% անկում։

Շինարարության (ծավալը՝ 196.7 մլրդ դրամ) ոլորտում էլ արձանագրվել է 7.5%  անկում։

Ընդհանուր առմամբ՝ տարեսզբից գրանցված ՏԱՑ-ի աճի տեմբերը գնալով նվազում են։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հիշեցնենք, որ հուլիսին այս տարվա մեջ առաջին անգամ ամսական կտրվածքով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել էր։ Շեշտենք, որ խոսում են ամսական համեմատության մասին։ 2015-ի հուլիսի համեմատ անկումը կազմել էր 4.3%։ Ինչպես ցույց են տալիս տվյալները` ամսական կտրվածքով օգոստոսին այդ անկումը շարունակվել է, բայց ավելի մեղմ տեմպերով՝ 0.5%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter