HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պավլիկ Մանուկյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից արդեն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Մանուկյանի առողջական վիճակը լավ է, փոքր-ինչ դժվարությամբ, բայց արդեն կարողանում է քայլեր կատարել։

«Բժիշկները Մանուկյանի առողջական վիճակում դրական զարգացում են տեսել, այդ պատճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնից դուրս գրեցին։ Ասեցին՝ գնում է առողջացման։ Մանուկյանի ապաքինմանը հետևած բժիշկները դեռևս նրա առողջական վիճակում մասնագիտական միջամտության կարքի չեն տեսնում»,- նշում է փաստաբանը։

Հարություն Բաղդասարյանը Մանուկյանի՝ տասերեք օր տևած հիվանդանոցային բուժումը պայմանավորում է այն հանգամանքով, որ նրա վերքերը առավել խորն ու մեծ էին, և նրա՝ հետվիրահատական ապաքինումը պետք է կայանար մասնագիտական բժիշկների հսկողությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter