HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Մ. Հակոբյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս 2 ասմով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Ըստ Հակոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանի՝ կալանքը երկարացնելու միջնորդությունում քննիչը որևէ հիմնավորում չէր ներկայացրել։ Այսինքն՝ չէր փաստել հիմնավոր կասկած,  որը կապացուցեր, որ առկա են կալանավորման հիմքեր։

«Քննիչը բերել էր բազմաթիվ նյութեր, որոնք առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունեին։ Նույնիսկ քննիչը պնդեց՝ իրենք չունեն որևէ նյութ, որով կհիմնավորեն, որ Մարտիրոս Հակոբյանը, ազատության մեջ մնալով, կթաքնվի քննությունից,կխոչընդոտի քննությանը։ Նույնիսկ այդ պայմաններում դատարանը որոշեց երկարացնել կալանքի տակ պահելու ժամկետը։ Ավելին սպասել հնարավոր չէր, քանի որ դատարանը արդեն իսկ քննության ընթացքում իր վարքով ցույց տվեց, որ դատական ակտն օրինական չէ»,-ասաց Լ. Սահակյանը։

Փաստաբանի հավաստմամբ՝ դատարանում քննիչը միայն հաղորդել է՝ քանի որ հանցագործության ծանրությունը որպես պատիժ մեկ տարուց ավելի ազատազրկում է նախատեսում, դա արդեն իսկ իրենց հիմք է տալիս ենթադրելու, որ Մարտիրոս Հակոբյանը կթաքնվի, կխոչընդոտի քննությանը։

Հիշեցնենք՝ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter