HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Ավետիսյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս

Երեկվանից Արաբկիր և Քանաքե-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր «Սասնա Ծռեր» խմբի անդամներից  Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: Ի վերջո, դատարանը որոշել է բավարարել ՀՔԾ միջնորդությունը: Վարուժան Ավետիսյանը կշարունակի գտվել կալանքի տակ:

Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, պահելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կրելու և փոխադրելու մեջ: Նրամեղադրանքը նաև լրացվել էր՝ մեկ տարի առաջ Ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։

Երևանի Արաբկիր և Քանաքե-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկու օր է քննվում են «Սասնա Ծռերի» 30 անդամների կալանքի ժամկետները երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: Ըստ փաստաբանների, քննիչների միջնորդությունների հիմքն այն է, որ խմբի անդամները ազատության մեջ մնալով կարող են խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել, ազդել վկաների վրա: Բացի այդ, նախաքննության շրջանակներում դեռ պետք է կատարվեն մի շարք քննչական գործողություններ՝ առերեսումներ, փորձաքննություններ և այլն: Սակայն փաստաբանները դատարանում հարց են բարձրացնում, թե ինչու այդ գործողությունները չեն կատարվել մինչ այդ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter