HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

46 ոստիկանի վնասելու մեղադրանքով նիստ է նշանակվել

46 ոստիկանի մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքի գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան):

Մեղադրյալը 23 տարեկան Սոսո Մարգարյանն է, որն, ըստ մեղադրանքի, հուլիսի 20-ին բողոքի ակցիայի ժամանակ կատարել է զանգվածային անկարգություններ, վնասել 46 ոստիկանի ու պատճառել ավելի քան 9 մլն դրամի գույքային վնաս: Նա մեղադրվում է ՔՕ 225 հոդվածի 2–րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարում, որի համար նախատեսված է 3-8 տարվա ազատազրկում: Երիտասարդն արդեն երկու ամսից ավելի գտնվում է կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Փաստաբանն ասաց, որ մեղադրանքը որևէ հիմնավորում չունի. «Պահանջել եմ, որպեսզի պարզաբանվի, թե ում՝ ինչպես է վնաս պատճառել իմ պաշտպանյալը, սակայն ոչ մի պարզաբանում չենք ստացել»:

Փաստաբան Զաքարյանը տեղեկացրեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական քննության նշանակելու որոշմամբ նաև անդրադարձել է կալանքին և այն անփոփոխ թողել: Իսկ պաշտպանն այս մասին իմացել է ընդամենը 2 օր առաջ:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս գործի շրջանակներում անցնում է ևս երկու մեղադրյալ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց դարձյալ ընտրվել է կալանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter