HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգած ևս մեկ անձ է ձերբակալվել

Էջմիածնում ավագանու թեկնածուին առևանգելու մեղադրանքով ևս մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է դատախազությունը, որը հանցագործության մասին հաղորդագրություն էր տարածել սեպտեմբերի 17-ին:

Մեղադրյալը Երևանի բնակիչ է, դատախազությունը հաղորդում է մեղադրյալի անվան և ազգանվան առաջին տառերը` Ա.Կ.: Սեպտեմբերի 18-ին նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա., որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter