HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Վրաստանին է փոխանցել 9 բեզոարյան այծ. փոխարենը կստանա կովկասյան ազնվացեղ եղջերուներ

Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող երկու կենդանատեսակների՝ բեզոարյան այծի և կովկասյան ազնվացեղ եղջերուի փոխանակման ծրագրով Վրաստանին է փոխանցել բեզոարյան այծի 9 առանձնյակ: Երկրորդ փուլով  նախատեսվում է մինչև տարեվերջ կովկասյան ազնվացեղ եղջերուների տեղափոխումը Հայաստան:

Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ հանդիպմանը Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ «Դիլիջան» ազգային պարկում արդեն իսկ պատրաստ են եղջերուների համար նախատեսված ազատավանդակները և անհրաժեշտ բոլոր պայմանները: Դեսպան Սագանելիձեն իր հերթին խոստացել է նպաստել ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը  սեղմ ժամկետներում:

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների կողﬕց վավերացված բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ ծրագրերը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում անդրսահմանային համագործակցության ամրապնդման հարցերը:

լուսանկարը` Երևանի կենդանաբանական այգու կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter