HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի քաղաքապետը պատասխանել է «Հետք»-ի հրապարակմանը

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պատասխանել է սեպտեմբերի 22-ին «Հետք»-ում հրապարակված «Կապանի քաղաքապետի ընտրությունները չափազանց թեժ են լինելու, կամ հանքի մեջ «սյունյաց ծուռ» մի փնտրեք» տեսակետին, որի հեղինակը Վարազ Սյունին է: Համայնքապետի պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ:

«Կայքը մինչ այժմ էլ բազմիցս իր կամ իր հեղինակների սուբյեկտիվ ընկալումներով անդրադարձել է Կապանին, այդ անդրադարձներին պատասխանել ենք ընդամենը մեկ անգամ, հետո՝ ձեռնպահ մնացել: Սակայն այժմ խոսքը վերաբերում  է ընտրական գործընթացի ընթացքում բուն քարոզարշավի շրջանում հրապարակված նյութին:

Չենք անդրադառնում կամ պատասխանում հոդվածում հնչած մտքերին, մեղադրանքներին, վերլուծություններին:

Հարցը հետեւյալն է. այն ներկայացված է «Տեսակետ» խորագրի ներքո: Հոդվածում ՀԵՏՔ-ի տեսակե՞տն է , թե՞ Վարազ Սյունու:

Եթե ՀԵՏՔ-ի տեսակետն է, ապա ի՞նչ սկզբունքով  եւ տրամաբանությամբ է լրատվամիջոցը քարոզարշավի ընթացքում հստակ հակաքարոզչություն անում կոնկրետ թեկնածուի օգտին եւ քարոզչություն՝ մեկ այլ թեկնածուի օգտին:

Եթե դա հեղինակի տեսակետն է, ապա կրկին ի՞նչ տրամաբանությամբ է ՀԵՏՔ-ը հրապարակում անհայտ՝ կեղծանունով  հեղինակի քարոզչություն եւ հակաքարոզչություն պարունակող հոդվածը, որը կողմնորոշում է ընտրազանգվածին, բայց որպես քարոզչական նյութ չի ներկայացված, ընդ որում՝ այնպիսի հեղինակի, որի քաղաքական եւ տնտեսական վերլուծութուններն անգամ բխում են ՀՀ օրենսդրությունից, հատկապես ՏԻՄ օրենքից անտեղյակությունից եւ մեղադրանքներ եւ առաջարկներ են արվում, որոնք ՀՀ- ում օրենսդրական դաշտի սահմաններում կիրառելի չեն:

Եվ եթե հոդվածագիրն այդքան ազնիվ է իր մղումներում, պետք է գոնե հստակորեն ասեր, թե կոնկրետ խնդիրներ թվարկելիս ո՞ւմ է մեղադրում. օրինակ, հիշեցնելով, որ 2013 թ. Կապանում բազմաբնակարան շենք կառուցված պիտի լիներ՝ երիտասարդ ընտանիքների համար, որի համար հիմնովին  քանդվել է քաղաքի «Փռի լիճ» կոչված հանգստյան գոտին, նա շեշտը դնում է 2013 թվականի վրա՝ մարդկանց ակամա հիշեցնելով իմ պաշտոնավարման շրջանը: Նա պետք է գոնե նշեր, թե իրականում ո՞ր քաղաքապետի օրոք եւ ո՞ր թվականին քանդվեց տարածքը եւ ում մեղքով տապալվեց այդ ծրագիրը...»:

Հ.Գ. Աշոտ Հայրապետյանի պատասխանին ավելացնենք, որ «Հետք»-նախընտրական քարոզչություն չի իրականցնում: Ընտրությունների վերաբերյալ լրագրողական հրապարակումներում ներկայացնում ենք բոլոր թեկնածուների տեսակետները, եթե նրանք հասանելի են լրագրողների համար և չեն հրաժարվում պատասխանել մեր հարցերին: Այս դեպքում կայքում հրապարակվել է ընթերցողներից մեկի` Վարազ Սյունու տեսակետը համայնքի խնդիրների վերաբերյալ:

Մեկնաբանություններ (8)

Nune A.
Պարոն Սյունի ինչու եք կարդացողներին մոլորության մեջ գցում կամ փաստերը ստուգեք կամ միտումնավորեք անում. լճի քանդման մեղավորը Աթայանն է, իրա ժամանակ է լճի տարածքը վաճառվել, ավերակ դարձել, կառուցման մեկնարկին էլ ինքն էր նախագահի կողք կանգնած, 2010ի հոկտեմբերին ով էր քաղաքապետը?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իմ հոդվածու՛մ այդ կառուցվելիք բազմաբնակարան շենքերի մասին գրվածը լրիվ ճիշտ է ու փաստացի,առ այն,որ՝ ա) շենքերը վերջնականապես 2013-ին կառուցված պիտի լինեին, բ) ով է ծրագրի՛ պատասխանատուն (փոխնախարարը), և գ) որ ոչ ոք չպատժվեց սրա համար: Իմ մեկնաբանությա՛ն մեջ (ներկա քաղաքապետի 2010 թվին նախագահի կողքին կանգնած չլինելու վերաբերյալ) ձեր դիտարկումն ընդունվեց. շնորհակալություն: Այս հարցն այսօր դարձել է (կամ դարձրել են) խճճված ու բազմաթիվ տեխնիկական դետալներ պարունակող մի գործ: Սա իրավապա՛հ ու այլ պետական մարմինների ֆունկցիան է՝ քննել-ուսումնասիրել բոլոր այս դետալները և պատժել բոլոր մեղավորներին (ներառյալ Ա.Աթայանին, եթե նա օրենք է խախտել): Նորից՝ իմ հոդվածը,առաջին հերթին, նաև այս հարցի բնույթի/համակարգային մոտեցման մասին է. այսպես կոչված «ուղղաթիռային տեսարանը» (helicopter view). Մի բան ևս. ո՛չ նախկին քաղաքապետն ու ավագանին, ո՛չ էլ ներկա քաղաքապետն ու ավագանին մի անգամ չդիմեցին իրավապահ մարմիններին՝ հարցը քննելու համար:Կարող էին, չէ՞:
Nune A.
Պարոն Սյունի, եթե այդքան վստահ եք տվյալների ճշտության մեջ ինչու եք Ֆեյսբուքում նույն այս նյութի տակ Ձեր էջի կոմենտը ջնջում? այստեղ նորից ասեմ, այն ինչը արդեն էնտեղ ջնջել եք, լճի տարածքի ավերակ վիճակի պատասխանատուն Աթայանն է, 14 մլն ով տարածքը վաճառեց, առանց ուսումնասիրելու որ տեղ չի կարա շենք կառուցվի... ու ենպիսի խախուտ պայմանով որ հիմա ոչ հետ են տալիս ոչ վերականգնում, 2-րդ մեկնարկ չի՛ եղել, Ձեր ասած վիդեոներում Հայրապետյանը պատասխանատուների հետ նորից այցելելա տարածք որ իմանան ոնց լուծեն էս աբսուրդ վիճակը.,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մի ուղղում՝ այդ կառուցվելիք բազմաբնակարան շենքերի մասին. այդ բազմաբնակարան շենքը 2013 թվին պատրաստ պիտի լիներ՝ նախնական 2012-ի փոխարեն: Կառուցման առաջին մեկնարկին (2010 թվի հոկտեմբերին) նախագահի կողքին իրոք կանգնած էր նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը: Ներկա քաղաքապետը՝ ծրագրի պատասխանատու Սպորտի ու Երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանի հետ կրկին այցելեց շինհրապարակ և 2-րդ մեկնարկ եղավ՝ երբ 2012-ի փոխարեն այդ բազմաբնակարան շենքերն արդեն 2013 թվի վերջին պատրաստ պիտի լինեին: Սրանք, իհարկե, տեխնիկական դետալներ են. հարցի էությունը մնում է նույնը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Nune A.-Հոդվածը ուշադի՛ր կարդացեք: Հոդվածում հստակ նշված է,թե ով է(ր) այդ բազմաբնակարան շենքի կառուցման ծրագրի պատասխանատուն: Բոլորին հայտնի ՓԱՍՏ է նաև այն,որ, ըստ նախագծի, այդ բազմաբնակարան շենքը 2013 թվի վերջին պատրաստ պիտի լիներ: Կառուցման մեկնարկին նախագահի կողքին կանգնած էր ներկա քաղաքապետը. դա 2010 թվին չէր,շատ ավելի ուշ էր.նայեք վիդեոները:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ. Ես «անհայտ» անձ չեմ. ունեմ տուն,ընտանիք և բնակավայր: Ծածկանունով հանդես գալը լրիվ նորմա՛լ երևույթ է ողջ աշխարհում: Այսօր աշխարհի ամենահեղինակավոր թերթեր ծածկանունով հանդես եկող անգամ սյունակագիրներ ունեն: Դա գաղտնիք չէ,որ ինձ դեռ սպառնում են՝ իմ հոդվածների համար: Որովհետև Հայաստանում (նաև Կապանում) շատերը դեռ չեն համարձակվում գրել այն,ինչ ես եմ գրում: Սույն հոդվածից հետո էլ եմ ես սպառնալիքներ ստացել («շատ դժվար» է կռահել,թե ում դրդմամբ): Ես նաև Կապանում բարեկամներ ունեմ,որոնցից հեռու եմ ապրում: Այս մթնոլորտում ծածկանունով հանդես չգալը կլինի անխոհեմ քայլ իմ կողմից՝ իմ բարեկամների հանդեպ: Սա վախկոտություն չէ՛: Եվ վերջապես՝ մի կողմ դրեք սովետական կուռքապաշտությունը. Նայեք թե ԻՆՉ են ասում,այլ ոչ, թե ՈՎ է ասում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ. Հոդվածում նշված են բացառապես փաստե՛ր. եթե սա ոմանց համար (հակա)քարոզչություն է,ապա դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է: Ի՛մ նպատակը օբյեկտիվ պատկեր ներկայացնելն է(ր): Օրինակ՝ Կապանում բազմաբնակարան շենքի «կառուցման» մեկնարկին Կապանի ներկա քաղաքապետն էր կանգնած Սերժ Սարգսյանի կողքին: Կապանի ներկա քաղաքապետին խիստ յուրահատուկ է «օդում խոսելը»՝ առանց փաստերին կոնկրե՛տ պատասխաններ տալու: Իմ հոդվածը ՀՀ որ օրենքնի ո՞ր կետն է «խախտել»:Ինձ՝ Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում իրավաբանություն սովորածիս, դա կասե՞ք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես «Հետքն» արդեն իրավացիորեն նշեց, նշված հոդվածն ի՛մ անձնական կարծիքն է՝ Կապանի ներկա տնտեսա-քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Ես նախկինում էլ տարբեր հոդվածներ եմ գրել՝ Կապանի համայնքի խնդիրների մասին: Որպես ընթերցող՝ ցանկացած անձ իր կարծիքը ցանկացած ժամանակ կարող է հայտնել՝ ցանկացած թեմայի վերաբերյալ: Նաև սրա համար է,որ «Հետքն» այսօր Հայաստանում ամենահարգված թերթերից մեկն է: Երկրորդ՝ որպես Կապանում ծնված-մեծացած ու Կապանի հետ դեռ բազում թելերով կապված անձ, ես էլ լրիվ իրավունք ունեմ մասնակցել Կապանի վերաբերյալ ցանկացած քննարկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter