HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարացվեց երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժել գրավի դիմաց ազատ արձակելու միջնոդությունը։ Հովհաննիսյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով։

«Հետք»-ի հետ զրույցում Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը մանրամասնեց, որ իր պաշտպանյալը դատարանին ներկայացրել է կալանքը երկարացնելու միջնորդության դեմ առարկություններ: «Ասաց, որ իր տեսակով, էությամբ երբևէ բռնության կողմնակից չի եղել, ընդհակառակը` մշտապես հորդորել է օրենքի շրջանակներում քայլեր ձեռնարկել։ Հովհաննիսյանը նաև զարմանալի և տարօրինակ համարեց՝ իր տեսակի մարդու դեմ երկու ոստիկանի տված արհեստածին ցուցմունքները», -նշում է փաստաբանը։

Ինչպես այլ կալանավորվածների կալանքի միջնորդությունը երկարացնելու հիմքում, Հովհաննիսյանի գործում ևս քննիչը նշել է, որ կխուսափի քննությունից, կխոչընդոտի նախաքննական մարմնի աշխատանքներին։

Փաստաբանի դիտարկմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է տեղի ունենում, և նրան կալանքի տակ են պահում այն դեպքում, երբ նրա դեմ ցուցմունք տված ոստիկանների կողքին կանգնած այլ ոստիկանների ցուցմունքներով կալանավորված այլ քաղաքացիներ կարողացել են «ալիբի բերել», որ այնտեղ ընդհանրապես չեն գտնվել և, այդ դեպքում, անհնար էր նրանց դեմ ցուցմունք տալ։

Արսենյանը կարծում է՝ ոչ արժանահավատ, արհեստածին հանձնարարությամբ ոստիկանները հավաքի մասնակիցների դեմ ցուցմունքներ են տվել։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը հուլիսի 30-ին իր բնակարանից բերման է ենթարկվել, այուհետ քննչական կոմիտեում ձերբակալվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter