HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի լրագրողներն արժանացան «Թվապատման» 4 մրցանակների

«Հետք»-ի լրագրողներն այսօր արժանացան «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի 4 մրցանակների:

Գրիշա Բալասանյանի և Դավիթ Բանուչյանի պատրաստած «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութը արժանացավ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» մրցանակին: 

«Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգի մրցանակը տրվեց «Հետք»-ի երկու հրապարակումների` «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» (Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան) և «Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»-ի հետքերով» (Մարինե Մադաթյան):

Երանուհի Սողոյանի «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից» հոդվածաշարը արժանացավ խրախուսական մրցանակի:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի նպատակը Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը խթանելն է: Այս տարի ուշադրության կենտրոնում էին տեղական ինքնակառավարմանը, հաշվետու և թափանցիկ կառավարմանը, սոցիալական ոլորտների հարցերին անդրադարձած հրապարակումները:

«Թվապատում-2016»-ի մյուս անվանակարգերում մրցանակներ ստացան  «ԱՐ» հեռուստաընկերության, civilnet.am-ի, a1plus.am-ի, panorama.am-ի լրագրողները: Եւս մեկ հրապարակում կարժանանա ընթերցողների մրցանակին` մրցույթի էջում տեղադրվելիք նյութերի քվեարկությունների հիման վրա:

Մրցույթին ներկայացվել էր 131 պատմություն հայաստանյան 35 լրատվամիջոցներից: Ժյուրիի անդամներ էին մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, մեդիա մենեջեր Մանանա Ասլամազյանը, լրագրող Կարինե Քալանթարյանը: 

«Թվապատում» լրագրողական մրցույթն անց է կացվում երկրորդ անգամ: 2015թ-ին ևս «Հետք»-ի հրապարակումներն արժանացել էին մրցանակների 3 անվանակարգերում: Մրցույթին հաջորդած քվեարկությունների արդյունքում մրցանակի էր արժանացել նաև «Հետք»-ի թղթակից, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն» հոդված-նամակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter