HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Համայնքային ընտրություններ. ինտերակտիվ պատկերը

Անցած կիրակի Հայաստանի հինգ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Մինչ հաջորդ կիրակի համայնքապետերի ու ավագանու անդամների կընտրեն նաև մյուս մարզերում, փորձենք ստանալ ընտրությունների այս փուլի պատկերը:

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողների մասնակցության տոկոսը նկատելիորեն տարբերվում է ըստ այն հանգամանքի, թե ինչ ընտրություն է տվյալ համայնքում՝ համայնքապետի՞, թե՞ ավագանու անդամների: Հիշեցնենք, որ այս համայնքների հիմնական մասում ընտրում էին և՛ համայնքապետի, և՛ ավագանու անդամների, սակայն մոտ 30%-ում ընտրում էին միայն մեկին կամ մյուսին:

Առանձին համայնքներում ընտրողների մասնակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ թվով մարդիկ գնացել են ընտրությունների հիմնականում այն դեպքում, երբ պետք էր ընտրել համայնքի ղեկավարի: Իսկ այն բնակավայրերում, որտեղ համայնքապետ չէր ընտրվելու, ավագանու անդամների համար քվեարկելու են գնացել քչերը: Նման մի համայնքում՝ Արարատի Վերին Դվին գյուղում ընտրության իրավունք ունեցող 10 բնակիչներից միայն 1-ն է գնացել ընտրության: 

Մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցած 10 համայնքներից 8-ում ընտրել են միայն ավագանու անդամների: Ամենաշատ մասնակցությունը գրանցած համայնքներից 3-ում ընտրել են միայն համայնքապետին, մնացածում՝ նաև ավագանու անդամներին:

Պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի 18-ի ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների միայն 49.4%-ը: Սակայն այս ցուցանիշը տարբերվում է՝ ըստ ընտրության տեսակի. միայն ավագանի ընտրող համայնքներում մասնակցությունը եղել է միջինում 39%, այն դեպքում, երբ միայն համայնքապետ ընտրող գյուղերի ու քաղաքների միջին ցուցանիշը 57% է:

Ընտրություններ կեսօրին

Կիրակի առավոտյան ընտրական տեղամասեր այցելած քաղաքացիների թիվը մեծ չի եղել: Հիմնական ընտրությունները կատարվել են ժամը 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների թիվը՝ ամեն երեք ժամը մեկ` սկսած 11:00-ից:

Արմավիրի մարզի Շահումյան գյուղում ընտրողների մոտ 80%-ը ընտրությանը մասնակցել է ժամը 5-ից հետո: Մինչ այդ Շահումյանում ընտրություն էին կատարել 507 բնակիչներից միայն 112-ը:

Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, թե որքանով է աճել ընտրողների մասնակցությունը օրվա որոշ ժամերի (ըստ ԿԸՀ-ի բաժանման): Արմավիրի Գետաշեն և Արագածոտնի Ճարճակիս գյուղերում, օրինակ, ժամը 11-ից 14-ը ընտրողների թիվը մեծացել է մոտ 10 անգամ:

ՏԻՄ-2016, փուլ 1
Create line charts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter