HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը 1,5 տոննա լոլիկ է հայտնաբերել թաքստոցներում

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ: Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր: ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն: Եղել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման փորձեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter